«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին: ՔՊ-ն պարզաբանել է, թե խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինք»-ը ստվերային կառավարում է իրականացնում Գյումրիում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի «ապահարզանի» գործընթացից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մտադրված է հնարավորինս շուտ ազատվել բոլոր այն համայնքապետերից, որոնք ՔՊ-ական չեն, հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից կամ չեզոք են պահում իրենց: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ժամանակին ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի միջեւ համագործակցության հուշագիր կնքելու եւ համատեղ իշխանություն ձեւավորելու գործընթացի «կնքահայրը» եղել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը. նա է բանակցությունները վարել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ դաշինքը կայանա: Հիմա Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե վերջինս ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, ում ինչ է խոստացել, ինքը քաղաքական որոշում ունի, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չպետք է լինի մարդ, որը ՔՊ անդամ չէ, այսպես ասած՝ իրենց մարդը չէ. եթե կուսակցության տեսակետը չի կիսում, ապա պետք է շուտ ազատվել նրանից: Այսպիսով, ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից. Կապան, Գորիս եւ մյուս համայնքներում պետք է ՔՊ-ի «սրտի ղեկավարներ» նշանակվեն: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի անդամ ավագանիների վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի ավագանիները գնան եւ ընտրեն այն թեկնածուին, ում ՔՊ-ն կասի: Փաշինյանը նպատակ ունի իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին դարձնել Գյումրու համայնքապետ: Իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Ռոմանոս Պետրոսյանից, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47