Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը դեկտեմբերի 11-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.4 միլիոն ԱՄՆ դոլար (18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք) ծավալով վարկային միջոցներ՝ ընդհանուր ծավալը հասցնելով շուրջ 73.3 միլիոն ԱՄՆ դոլար (55.2 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք):
Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Համաձայն ԱՄՀ փորձագետների գնահատականների՝ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակվել են 2023 թվականի ընթացքում։ Սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում ակնկալվում է, որ տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, մինչդեռ, կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը 2024 թվականին կդանդաղի մինչև 5%: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և 2024 թվականի կեսերին կվերադառնա Կենտրոնական բանկի 4% թիրախին: 2024 թվականի բյուջեով պատշաճ կերպով հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատումը կնպաստի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակի պահպանմանը: Ընթացիկ կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը, ներառյալ նախատեսվող հարկային բարեփոխումները, կօգնեն մոբիլիզացնել անհրաժեշտ եկամուտներ՝ աջակցելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության և կապիտալ ծրագրերի ուղղությամբ առաջնահերթ ծախսերին: Նշենք, որ Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը:
17:48
17:47
17:35
17:02
16:55
16:45
16:30
15:33
13:06
12:35
12:05
12:05
11:33
11:12
09:52
09:45
09:33
09:16
09:03
18:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31