Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը ողջունել է Էստոնիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ կապված փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Էստոնիայի կառավարության արդյունավետ քայլերն այդ բնագավառում:
Մարգուս Ցահքնան շեշտել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Էստոնիայի կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության աջակցությունը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեր երկրի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա զարգացման շուրջ:
Մարգուս Ցահքնան վարչապետ Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու իր երկրի վարչապետի հրավերը»:
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44