Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը:
Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Հյուրը համաձայնել է, որ անհրաժշետ է զարգացնել բարեկամական խմբերի միջեւ գործակցությունը:
Հայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով: Կողմերը տեսակետներ են փոխանակել սոցիալական աջակցության ծրագրերի, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026 թվականը վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը եւ էականորեն կրճատել աղքատությունը: «Կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որը կա մեր երկրում, կնպաստի հասնելու այս նպատակներին»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
13:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02