«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 16-ին Գյումրիում տեղի էր ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեվերջյան ամփոփիչ քաղաքական ժողովը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ ժողովից: Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ են եղել, այդ իսկ պատճառով մի քանի հյուրանոցներում են տեղեր ամրագրել: Ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան, իշխանականները Գյումրու «Տիգրան Մեծ» ռեստորանում խնջույք են արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, իսկ ՔՊ քաղաքական ժողովը տեղի է ունեցել «Կումկումա» ռեստորանային համալիրում, որտեղ մինչ ՔՊ-ականների գալը նախապես անվտանգային միջոցառումներ են արվել, ստուգել, ժողովի ողջ ընթացքում էլ տարածքը ոստիկանների հսկողության տակ է եղել: Ժողովը տեւել է մոտ 5-6 ժամ, իսկ օրակարգում հիմնականում արտաքին քաղաքական եւ կուսակցական հարցեր են եղել: Կուսակցական մասով նախ ելույթ-զեկույց է ներկայացրել ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, իսկ արտաքին հարցերով խոսել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հետո նրանք պատասխանել են ներկաների հարցերին: ՔՊ ժողովին ամփոփիչ ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով կուսակցաշինության վերաբերյալ հիմնական թեզերը, ինչ նախաձեռնող խմբի նիստերին: Նիկոլ Փաշինյանը «դասախոսություն» է կարդացել իր թիմակիցների համար, որ պետք է գործել թիմային ու չշեղվել կուսակցության գաղափարախոսությունից: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Արցախի ու արցախահայերի խնդիրների վերաբերյալ ՔՊ ժողովի ընթացքում քննարկում չի եղել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03