Ֆրանսիական Le Monde պարբերականը, անդրադառնալով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից ի վեր տիրող իրավիճակին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը, նշել է, որ Թուրքիան սկսել է նմանվել Մերձավոր Արևելքի երկրներին:
Պարբերականը նշում է, որ էրդողանը գնալով ավելի է հեռացնում Թուրքիան Եվրոպայից և եվրոպական արժեքներից: Այդ քայլերի թվում նշվում են ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող ճնշումները, մեծ թափով շարունակվող կադրային զտումներն ու քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող բռնությունները:
Թերթը նաև շեշտում է, որ վերջին շրջանում Թուրքիայում այնքան շատ մարդ է ձերբակալվել, որ բանտերում տեղ ազատելու համար իշխանություններն ազատ են արձակել շուրջ 38.000 դատապարտյալի:
Բացի այդ, Le Monde-ը հատուկ անդրադարձել է Նախարարների խորհրդի ընդունած նոր որոշմանը, ըստ որի Թուրքիայում անգամ համալսարանների ռեկտորներին ընտրելու է հենց նախագահ Էրդողանը:
«Էրդողանն է՛լ ավելի է հեռացնում Թուրքիայի հասարակությանը Եվրոպայից և երկիրը դարձնում տիպիկ մերձարևելյան երկիր: Այստեղ թուրք առաջնորդը սխալ հաշվարկ է անում: Այսպիսի ռեժիմը չի կարող միասնականություն ապահովել երկրում»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47