Բելառուսի և Հայաստանի առողջապահության նախարարությունների համագործակցությունն ընթանում է 2005 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ոչ միայն ամենամսյա փոխտեղեկատվություն է իրականացվում վարակիչ հիվանդությունների, այլև կազմակերպվող գիտաժողովների և սեմինարների վերաբերյալ: Կողմերը համագործակցում են դեղերի գրանցման ոլորտում, աշխատանքներ են տարվում համատեղ տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպման ընթացքում, կարևորելով արդեն իսկ կայացած և նախանշվող համատեղ ծրագրերը, համաձայնություն է ձեռք բերվել նոր բովանդակություն և թափ հաղորդել առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությանը։
Նշվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Բելառուսը առողջապահության առանձին ոլորտներում միմյանց համար ուսանելի լուրջ ձեռքբերումներ են արձանագրել։
Լևոն Ալթունյանին շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նախարար նշանակվելու կապակցությամբ` Իգոր Նազարուկը շեշտել է, որ առողջապահության ոլորտն ամենուր մեծ ուշադրության կենտրոնում է և մշտապես մեծ պահանջներ են դրվում պատասխանատուների առջև։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրի համագործակցության ընդլայնման ու զարգացման գործին։
Նախարար Ալթունյանը, կարևորելով ձեռք բերվածը, նշել է, որ համագործակցությունն այսուհետև առավել արդյունավետ կլինի։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47