ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իշխանությունները ցանկանում են հրաժարվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, ընտրական գործընթացը տեսանկարահանելու և ուղիղ հեռարձակում ապահովելու մասին պայմանավորվածությունից, ասաց. «Ես կարծում եմ, որ դուք պետք է փորձեք Լևոն Զուրաբյանից ճշտել, թե ինչ է նա նկատի ունեցել և ով է նման բան ասել: Ես փորձել եմ պարզել, հիմա էլ դու փորձեք»:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ այդ հարցում կարող են տեխնիկական խնդիրներ առաջանալ, Հարությունյանը պատասխանեց, որ հենց սկզբից էլ ինքն ասել է, որ տեսախցիկների հարցում տեխնիկական խնդիրներ չեն կարող առաջանալ:
Նրա խոսքով՝ միակ խնդիրը կարող է լինել այն, որ գումարները չբավարարեն և որևէ կազմակերպություն այդ աշխատանքը կատարելու պարտավորություն չստանձնի:
Ընդ որում՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հայտնեց, որ այս պահին տեսախցիկների տեղադրման հարցով որևէ կազմակերպության հետ բանակցություններ չեն ընթանում: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ լինելու է գնման բաց ընթացակարգ, և ցանկացած կազմակերպություն, որը կհամապատասխանի այն որակական հատկանիշներին, որը կսահմանի եռակողմ հանձնաժողովը, կկարողանա մասնակցել:
«Մենք առաջին իսկ օրվանից շեշտել ենք, որ պատասխանատվությունը չի լինելու միայն կառավարության ուսերին: Լինելու է եռակողմ հանձնաժողով, որտեղ կառավարությունը լինելու է փոքրամասնություն: Թե որ կազմակերպությունը կիրականացնի այդ աշխատանքը, կորոշի հանձնաժողովը, որը բաղկացած կլինի կառավարությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, և որտեղ կառավարությունը կլինի փոքրամասնություն»,- եզրափակեց Հարությունյանը:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03