Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։ Հաղորդագրությունում նշված է․ «Վարչապետը ողջունել է պարոն Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
«Ուրախ եմ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների համար, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Սա կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, այլև մեր արտաքին հարաբերություններում և ընդհանրապես քաղաքականություններում միմյանց համար ավելի հասկանալի լինելու իմաստով: Իհարկե, երկկողմ օրակարգի հարցերը մենք անընդհատ քննարկում ենք և ուրախ եմ, որ այդ քննարկումներում աշխատանքային ու անկեղծ մթնոլորտ է հաստատված: Գիտեմ նաև, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ արդյունավետ քննարկում եք ունեցել և ակտիվ, ինտենսիվ աշխատանքային շփումներ ունեք, ինչի համար նույնպես ուրախ եմ: Կուզեմ նաև Ձեզնից լսել այցի օրակարգի և ակնկալվող արդյունքների մասին»,- ասել է վարչապետը: Իրանի արտգործնախարարը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները: «Նախագահը խնդրել է, որ ջերմորեն շնորհավորեմ Ձեր և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Ձերդ գերազանցություն, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման առիթով: Իմ գործընկերոջ՝ ՀՀ ԱԳ նախարար պարոն Միրզոյանի հետ շատ լավ, կառուցողական և օգտակար քննարկում ենք ունեցել: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը: Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում: Մենք ականատեսն ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանը. դրան զուգահեռ նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հարաբերությունների խորացման վրա»,- նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրն աջակցում է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27