Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Դատական նիստի մեկնարկին դատավորը հայտնեց, որ գործում ներգրավված է 44 տուժող, որոնցից դատարան է ներկայացել 14-ը:
Դատական նիստին Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց. «Պաշտպանական կողմը միջնորդություն ունի ներկայացնելու նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ ես հինգ հատորից դեռ երեք հատորին եմ հասցրել ծանոթանալ, բացի այդ, քրեական գործի նյութեր պետք է ստանամ, որոնց դեռ ծանոթ չեմ: Միջնորդություն եմ ներկայացնում հետաձգել դատական նիստը»:
Կողմերը միջնորդության վերաբերյալ առարկություն չներկայացրին:
Քննելով պաշտպանի միջնորդությունը, հաշվի առնելով քրեական գործի ծավալն ու առաջադրված մեղադրանքը, նկատի ունենալով, որ միջնորդության դեմ առարկություն չի ներկայացվել, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:
Հաշվի առնելով, որ պաշտպանից գործի նյութերին ծանոթանալու համար 15 աշխատանքային օր էր պահանջվում, դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին:
Դատական նիստի ավարտին դատարանի դահլիճում գտնվող անձինք վանկարկեցին. «Արարատ, Արարատ»,«Ազատություն քաղբանտարկյալներին», ինչին ի պատասխան Արարատ Խանդոյանն ասաց.« Լավ է լինելու»:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:
Աղբյուրը՝ Tert.am
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34