Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեպան Գիորգի Դագանելիձեի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական:
«Երևանի և Թբիլիսիի միջև ձևավորված է փոխշահավետ համագործակցություն և պետք է նշեմ պարոն դեսպան, որ, ի դեմս Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի, ունեմ ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ բարեկամ: Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ մենք պետք է էլ ավելի սերտացնենք ու խորացնենք երկու մայրաքաղաքների միջև առկա հարաբերություններն ու գործնական ընթացք տանք շատ ծրագրերի: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեպան Գիորգի Դագանելիձեն իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Թբիլիսիի միջև ընդլայնվեն համագործակցության շրջանակներն ու ծրագրերը:
«Պարոն քաղաքապետ իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը ոչ միայն լավ գործընկերներ են, այլ նաև լավ բարեկամներ: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ համագործակցության ծրագրերի շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում կա Ձեր պատրաստակամությունը, ինչն անչափ կարևոր է»,- նշել է Գիորգի Դագանելիձեն:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստակամ է աջակցելու ՀՀ–ում Վրաստանի դեսպանատանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47