։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։ Ուղերձը հրապարակել է ԿԳՄՍ նախարարությունը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2023 թվականը բարդ ու դժվարին ճանապարհ էր՝ լի բազում մարտահրավերներով, նոր փորձություններով, ցավալի կորուստներով: Սակայն, այդուհանդերձ, պետք է արձանագրել` բոլոր բարդությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ամենաօրհասական պահերին անգամ մենք կարողանում ենք համախումբ ուժերով լուծումներ գտնել, լինել միասնական, հաղթահարել ճգնաժամերը և դրա արդյունքում տարվա ավարտին ավելի կայացած և ավելի ամուր ենք՝ որպես պետություն և հասարակություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում արձանագրված հաջողությունները միասնական աշխատանքի և համատեղ ջանքերի արդյունք են։ Իսկ դրանք բազմաթիվ են. կառուցվում, վերակառուցվում և նորոգվում են բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ՝ ապահովելով անվտանգ և արդի պայմաններ մեր երեխաների ուսումնառության համար, վերափոխվում են կրթական ծրագրերը և մասնագիտական զարգացման համակարգերը՝ ապահովելու որակյալ կրթություն, աջակցելու և արժանապատիվ պայմաններ երաշխավորելու մանկավարժների և դասախոսների համար, մեր գիտնականները հաջողություններ են արձանագրում իրենց աշխատանքում՝ սերտացնելով կապերը միջազգային գործընկերների հետ, հետազոտություններն իրականացնելով արդիական սարքավորումներով հագեցած պայմաններում։ Անցնող տարում բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ են իրականացվել մարզերում՝ ունենալով հազարավոր մասնակիցներ, բացվել են նոր երիտասարդական կենտրոններ՝ ապահովելով ինտելեկտուալ ժամանցի և ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները տարբեր բնակավայրերում։ Տասնյակ հուշարձաններ ամրակայվել և վերականգնվել են։ Մշակույթի ոլորտի զարգացման, պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ պետության ուշադրությունը տարեցտարի ավելանալու և ավելի տեսանելի է դառնալու։ Ողջ տարվա ընթացքում ապրել ենք սպորտային հաղթանակների և մեծ նվաճումների բերկրանքն ու ոգևորությունը, որի համար շնորհակալ ենք մեր մարզիկներին և մարզիչներին։ Մեր պետությունը համառություն և վստահություն ունեցավ նաև միջազգային մի քանի խոշոր մրցաշարեր պատվով անցկացնելու Հայաստանում՝ արժանանալով մարզաշխարհի բարձր գնահատանքին ու հիացմունքին: Այս քաղաքականությունը լինելու է շարունակական։ Անցնող տարում մեզ համար առաջնային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության և մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման խնդիրը։ ՀՀ բոլոր կրթական հաստատություններն առաջին իսկ օրից սիրով բացեցին իրենց դռները սարսափելի դժվարությունների միջով անցած մեր ուսուցիչների, աշակերտների և ուսանողների առջև։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին ու սովորողներին դժվարին օրերին պետության կողքին լինելու, միմյանց աջակցելու, չհուսահատվելու, զուգահեռ նաև պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերին մասնակցության ուժ գտնելու և աշխատանքը բնականոն հունով շարունակելու համառ կամքի համար: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամեն կերպ աջակցելու, նրանց իրավունքները պատշաճ իրացնելու բոլոր ջանքերը և պետական հոգածությունը շարունակվելու են նաև 2024-ին: Հարգելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2024 թվականը թող լինի պետականաշինության գործում յուրաքանչյուրիս դերի հստակ գիտակցման և արժևորման, ստեղծագործ մտքի, արարումների և մեծ նվաճումների տարի: Միացյալ և համատեղ ուժերով մենք կարող ենք ավելին: Ուժ, կամք և համառություն բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03