ARM | RUS |

Աշնանը վերջնական որոշում կկայացնեմ. Արա Աբրահամյան

01.11.16 | 18:26

Ներկայացնում ենք Եվասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի նախաձեռնող և կազմակերպիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ,
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Ազգային միասնություն» հայկական շարժման առաջնորդ Արա Աբրահամյանի հոդվածը:

Հոկտեմբերի 14-15-ը մեր թիմը կազմակերպեց Եվասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի բոլոր մասնակիցներին և հյուրերին, որոնք սիրով համաձայնեցին գալ Երևան և մասնակցել միջոցառմանը, համատեղ կառուցողական աշխատանքի և առաջարկությունների համար: Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովը գլխավորող՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին, ինչպես նաև Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ համաժողովի կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության և միջոցառման աշխատանքներին մասնակցելու համար: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ համաժողովի ավարտից հետո մեզ անձամբ ընդունեց Հայաստանի նախագահը: Այս ամենը, իհարկե, էապես բարձրացրեց միջոցառման քաղաքական վարկանիշը:

Համաժողովն ընթացել է բարձր վստահության, գործընկերության, կառուցողական և բարիդրացիական մթնոլորտում: Երևանյան համաժողովի մասնակիցների թիվը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները: Մթնոլորտը և մասնագիտական քննարկումները պահանջեցին երկարաձգել համաժողովի ընթացքը ևս մեկ օրով: ԵԱՏՄ երկրների (հիմնականում Ռուսաստանի Դաշնության) գործարար և քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև արտասահմանյան այլ երկրների և ընկերությունների (Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, և այլն) մասնակցությունը, ինչպես նաև Եվրասիայի, ԵԱՏՄ-ի և Հայաստանի մասշտաբով տնտեսական ինտեգրման արդիական հարցերի քննարկումներն առանձնահատուկ հետաքրքրություն հաղորդեցին համաժողովին:

Իմ ելույթում ես փորձեցի պատկերավոր համեմատել տնտեսական զարգացման գործընթացը մարդու օրգանիզմի հետ, որտեղ յուրաքանչյուր օրգան կատարում է իր գործառույթը, և որի կանոնավոր ու բարեհաջող աշխատանքից է կախված այլ օրգանների և ամբողջ օրգանիզմի գործունեությունը:

ԵԱՏՄ-ն առայժմ միավորում է հետխորհրդային տարածաշրջանի 5 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը: Իհարկե, միության առանցքային պետությունը տարածքով ամենամեծ և բնական ռեսուրսներով ամենահարուստ Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսաստանի զարգացող շուկան գրավիչ է հետխորհրդային երկրների, ինչպես նաև ՇՀԿ-ի, BRICS-ի և ԵՄ-ի նման միությունների համար: Այնուամենայնիվ, Ռուսաստանը նույնպես ունի տնտեսական ինտեգրման մեծ պահանջ:

Համապատասխանաբար՝ փոքր երկրները, ինչպիսին է օրինակ Հայաստանը, որը զուրկ է հումքից և բնական ռեսուրսների առավելությունից, և գտնվում է աշխարհագրական և աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, կարիք ունեն ինտեգրացիոն միավորումների:

Պետք է նշեմ, որ Հայաստանում նավթի ու գազի բացակայությունը բնավ էլ չի նշանակում, թե անհնար է հաջողությամբ տնտեսություն զարգացնել: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, ընդհակառակը, այդ ռեսուրսներից զրկված երկրները (Ճապոնիա, Շվեյցարիա, Գերմանիա և այլն) ստիպված են լինում զարգացնել արդյունաբերական արտադրությունը, վերամշակող ճյուղերը, ժամանակակից տեխնոլոգիաները և թելադրում են տնտեսական աճի տեմպերը: Հայաստանում առկա են այլ հումքային և մտավոր ռեսուրսներ` տնտեսության հաջող և արդիական զարգացման համար:

Տնտեսական և ցանկացած այլ ինտեգրում (ռազմական, քաղաքական) նման է երկկողմանի երթևեկությամբ փողոցի, որտեղ հարգվում են յուրաքանչյուր մասնակցի շահերը: Եթե չհարգենք ազգային շահերը, լիարժեք ինտեգրումն անհնար կլինի: Հաճախ Հայաստանի և այլ երկրների մի շարք փորձագետներ, անդրադառնալով ԵԱՏՄ-ի թեմային, նշում են վերջինիս անբովանդակությունը, ներքին անհամապատասխանությունների և տարաձայնությունների առկայությունը՝ կանխատեսելով միության մոտալուտ մայրամուտը: Պետք է նշեմ, որ ես չեմ կիսում նման հոռետեսական կանխատեսումները, սակայն չեմ էլ պատրաստվում անհիմն հայտարարություններ անել, որ առանց ԵԱՏՄ-ի չկա ապագա թե՛ Հայաստանի, թե՛ բոլոր մյուս անդամ-երկրների համար:

Դեռևս չի լրացել ԵԱՏՄ-ի կազմավորման երկու տարին, սակայն հակառուսական պատժամիջոցների խնդիրը խստորեն անդրադարձել է ինտեգրացիոն նախագծի սկզբնական հնարավորությունների վրա:

Կարծում եմ, որ Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է միայն շահի ԵԱՏՄ-ում իր մասնակցությունից՝ ձեռք բերելով հնարավորություն, մուտք գործելու երկու հարյուր միլիոնանոց շուկա, դառնալով կարևոր օղակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ստանալով որոշակի արտոնություններ ռուսական գազի գնի նկատմամբ, զարգացնելով և ամրապնդելով առևտրային կապերն օտարերկրյա այլ սուբյեկտների հետ:

Հարկ է նշել, որ բազմաստիճան տնտեսական ինտեգրման և համագործակցության այս սկզբունքները մեր քննարկումների ու բանավեճերի առարկան էին: Հայաստանը մեծ քայլ է կատարել ժամանակակից տնտեսական օրենսդրության ընդունման առումով: Հայաստանը փորձում է ձևավորել ավելի հավասարակշռված տնտեսություն և շուկա, զարգացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զարգացած երկրների համար, ունի բրենդային արտադրանք գյուղատնտեսության, կոնյակագործության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև հսկայական կազմակերպչական ներուժ՝ տարածաշրջանային մակարդակով: Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է դառնալ բարձր տեխնոլոգիաների տնտեսության կենտրոն՝ հանդես գալով որպես հաղորդակցության կամուրջ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև և ակտիվ տնտեսական գործընկեր հարևան Իրանի և Վրաստանի հետ: Եվ վերջապես, Հայաստանն այն երկիրն է, որն ունի համաշխարհային հայկական սփյուռքի հսկայական ներուժ՝ իր բոլոր ներդրումային, տեխնոլոգիական, մտավոր և կոնտինենտալ հնարավորություններով: Այս բոլոր գործոններին տեղի ունեցած համաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել:

Ավարտելով այս թեման, կցանկանայի կանգ առնել հատկապես Հայաստանի և համաշխարհային հայկական սփյուռքի գործարար շրջանակների տնտեսական համագործակցության արդիականացման հարցերի վրա: Հայաստանի անկախության վերածննդից ի վեր արդեն քառորդ դար է, ինչ պարբերաբար պատմական հայրենիք են այցելում հայ գործարարների տարբեր պատվիրակություններ: Սա դրական շարժ է, որը միտված է զարգացնելու համագործակցության տեմպերն ու բովանդակությունը: Սակայն, իմ կարծիքով, նույն Հայաստանում տեղի ունեցող կարևոր միջազգային գործարար համաժողովների ժամանակ մենք, ցավոք, չենք տեսնում Սփյուռքի գործարար լայն շրջանակների ներկայացուցիչներին: Յուրաքանչյուրը գալիս է, ներկայացնում է որոշ գաղափարներ, առաջարկներ և թողնում, հեռանում է: Լավ է, եթե այդ գաղափարներից ինչ-որ բան մնում է Հայաստանում՝ ուղղակի ներդրումների, արտադրության, տեխնոլոգիաների և գործընկերության տեսքով:

Այստեղ՝ Եվրասիական գործընկերության համաժողովին, ես այդպես էլ չհանդիպեցի գործարար աշխարհի մեր հայտնի գործընկերներից շատերին հենց նույն Ռուսաստանից: Հասկանալի է, որ գործարար մարդիկ մշտապես զբաղված են, նրանց ժամանակը նախօրոք պլանավորված է լինում ամբողջ տարվա համար, և երբեմն իրենք իրենց «չեն պատկանում»: Նույնիսկ խիստ զբաղվածության պայմանններում կարելի էր ժամանակ գտնել և մասնակցել Հայաստանի համար այդքան կարևոր միջոցառմանը, ինչպես դա արեցին Ռուսաստանի Խնայբանկի նման խոշոր ֆինանսական հաստատության ղեկավար Գերման Գրեֆը, Ռուսաստանի նախագահի` տնտեսական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի, Իսրայելի գործարար աշխարհի շատ հեղինակավոր ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն գտան այցելելու Երևան` մասնակցելու նշված համաժողովի աշխատանքին: Ինչո՞ւ նման հնարավորություն չեն կարող ստեղծել հենց նույն Ռուսաստանի և մյուս երկրների գործարար աշխարհը ներկայացնող մեր հայրենակիցները:

Մենք պետք է միավորենք մեր կարողությունները ոչ միայն խոսքով, այլև գործով՝ միասին տալով Հայաստանի տնտեսական իրավիճակի ընդհանուր գնահատականը և որոշելով ներդրումային առաջնահերթ ուղղությունները և ոլորտները, դրանց ծավալներն ու կոնկրետ ծրագրերի իրականացման ժամկետները՝ ՀՀ կառավարության հետ սերտորեն փոխգործակցելով: Միայն այս մոտեցմամբ մենք կարող ենք հասնել նշանակալի արդյունքների: Մենք պետք է ոչ թե ինքնուրույն կազմակերպենք նմանատիպ համաժողովներ Հայաստանում, այլ, համատեղ աշխատելով, մեկտեղենք կապիտալը և մյուս ռեսուրսային հնարավորությունները՝ իրականացնելու համախմբված ներդրումային ծրագրեր Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այս առումով կարելի է վերհիշել Ռուսական կայսրության ժամանակների հայ նավթարդյունաբերողների և առևտրային ընկերությունների դրական փորձը, երբ նույն Մանթաշովը, Միրզոևը, Հախվերդովը, Պիտոևը, Ֆանիևը, Լիազոնովը, Ծատուրովը և ուրիշներ միավորվեցին՝ ստեղծելով գործընկերություն, և դարձան Նոբել եղբայրների և Ռոտշիլդ եղբայրների գլխավոր մրցակիցները:

Կարելի էր նույն այս երևանյան համաժողովն օգտագործել որպես հերթական առիթ` սփյուռքի գործարար շրջանակների հնարավորությունների և ջանքերի միավորման համար: Մենք պետք է ստեղծենք մեր` պարբերաբար գործող համահայկական գործարար ֆորումը, մեր հարթակը` նոր գաղափարների և առաջարկությունների համար, ինչը հաստատ կօգնի Հայաստանի իշխանություններին հաղթահարելու առկա դժվարությունները, բարելավելու ներդրումային հոսքն ու քայքայելու տնտեսության մեջ մենաշնորհայնությունը:

Պետք է նշեմ, որ երևանյան համաժողովի անցկացման ժամանակը պատահաբար համընկավ նորանշանակ վարչապետի՝ Կարեն Կարապետյանի նշանակման և կառավարության նոր կազմի ձևավորման հետ: Նորանշանակ վարչապետի քաղաքական կամքի դրսևորումը և խարիզման, նրա գործարար խորաթափանցությունն ու բիզնես խնդիրների ըմբռնման մասշտաբը, բարյացակամությունը և խստապահանջ կեցվածքը հույս են ներշնչում Հայաստանի տնտեսության մեջ համակարգային փոփոխություններ իրականացնելու հնարավորությունների նկատմամբ: Կարծում եմ, որ այս համաժողովի արդյունքները մանրամասնորեն կուսումնասիրվեն Հայաստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև երևանյան համաժողովը բիզնես գաղափարների և առաջարկների մշտական հարթակ դարձնելու նպատակով:

Եվրասիական գործընկերության համաժողովի անցկացման օրերին Երևանում տեղի ունեցավ նախապես ծրագրված ՀԱՊԿ-ի գագաթաժողովը: Ես այդքան լավ չեմ տիրապետում ՀԱՊԿ-ի գործունեության բոլոր առանձնահատկություններին, սակայն կարծում եմ, որ Երևանում կայացած գագաթաժողովում լուծվեցին օրակարգային բոլոր հիմնական խնդիրները, և այն քիչ էր տարբերվում նմանատիպ այլ միջոցառումներից:

Ինչպես գիտեք, երևանյան գագաթաժողովին ընդունվել է ՀԱՊԿ-ի զարգացման ռազմավարություն մինչև 2025թ., ուրվագծվել են կազմակերպության գերակայություններն ու արտաքին սպառնալիքների բնույթը, ինչպես նաև հստակեցվել է մասնակիցների քաղաքական վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության հարցի նկատմամբ:

ՀԱՊԿ-ի անդամ երկրների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նույն Ադրբեջանի և Հայաստանի համար: Ինձ թվում է, որ այս փաստաթղթի մեջ չկա ոչ մի անսովոր բան: ՀԱՊԿ-ի անդամ երկրներն արտահայտեցին իրենց աջակցությունը ղարաբաղյան խնդրի քաղաքական խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Անդրադառնամ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: Ինչպես բացատրել է Նիկոլայ Բորդյուժան, այդ կադրային որոշումը չի ընդունվել գագաթաժողովում նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով, որը գագաթաժողովի նախօրեին մրսածություն ուներ, սակայն ապաքինվեց հանդիպումից անմիջապես հետո: Հետևաբար, կադրերի հարցը տեղափոխվել է և կքննարկվի դեկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:

Առաջին հերթին, մենք ցանկանում ենք պարոն Նազարբաևին քաջ առողջություն և երկարակեցություն: Երկրորդ, ես չեմ կարծում, որ Ղազախստանի նախագահի կամ ՀԱՊԿ-ի ցանկացած այլ անդամ պետության նախագահի որևէ տարաձայն կարծիք կկարողանա կանխել Հայաստանի ներկայացուցչի նշանակումը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ համաձայն նախապես ընդունված ռոտացիայի ընդհանուր որոշման: Երրորդ, Նազարբաևի կամ մեկ ուրիշի հերթական հղումը Ադրբեջանի հատուկ կարծիքին, որը չի հանդիսանում ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ պետություն, չի կարող ունենալ քաղաքական և իրավական ուժ:

Օրինակ, եթե որևէ մեկը դժգոհ է հայկական թեկնածուից, որ նա մասնակցել է ղարաբաղյան պատերազմին 1991-1994թթ., ապա դա իր անձնական խնդիրն է, քանի որ մեր թեկնածուն հայկական պետության ներկայացուցիչ է, որն իր հերթին ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է: Եվ բացի այդ՝ ժամանակակից Հայաստանում չեք գտնի որևէ բարձրաստիճան գեներալ-սպայի, որը ուղղակի առնչություն չունենա ղարաբաղյան պատերազմի հետ, և որը Ղարաբաղում պայքար չի մղել հանուն իր ժողովրդի ազատության: Եվ վերջապես, ագրեսիան սկսել է Ադրբեջանը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը: Եթե ՀԱՊԿ-ն այս հարցի շուրջ այլ մոտեցում ցուցաբերի կամ այլ կարծիք արտահայտի, Հայաստանն իր հերթին նույնը կարող է որոշել ՀԱՊԿ-ի մնացած անդամ երկրների առաջադրած թեկնածուների վերաբերյալ:

Հարկ եմ համարում անդրադառնալ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հնարավոր փոխզիջումների թեմային: Ինչպես գիտեք հոկտեմբերի 18-ին «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն դիտարկում է փոխզիջման հետևյալ տարբերակը. եթե կողմերը հասնեն պայմանավորածության, ապա Լեռնային Ղարաբաղին կտրվի ինքնավար հանրապետության կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Միևնույն ժամանակ, զարգացնելով ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության թեման՝ Ալիևը չի բացառել Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը` քաղաքական լուրջ շարժառիթներ ունենալու դեպքում: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն փորձում է համոզել Կրեմլին, որ Ադրբեջանի՝ ռուսաստանյան ինտեգրացիոն նախագծերին մասնակցության, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին միանալու գինը Ղարաբաղի՝ Բաքվի իրավասությանը վերադառնալն է։

Համոզված եմ, որ դա լուրջ մոտեցում չէ, և սա Ադրբեջանի ղեկավարության հերթական փորձն է խեղաթյուրելու և բոյկոտելու ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորումը և բանակցությունների էությունն ու ձևաչափը: Ղարաբաղը 70 տարի շարունակ եղել է ինքնավար մարզ Խորհրդային Ադրբեջանի կազմում և դա ոչ մի դրական արդյունք չի ունեցել: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մինչ Խորհրդային Միության վերջը մնացել էր 0.3% հայ բնակչություն, այսինքն՝ իրականում հայերը տեղահանվել և դուրս էին շպրտվել իրենց պատմական հայկական հողերից: Իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում հայ բնակչությունը 1921-1988 թթ. նվազել է 97-ից 74%: Այն ազգային քաղաքականությունը, որն իրականացվում էր Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից, ի վերջո հանգեցրեց 1990-ական թվականների քաղաքական և ռազմական հակամարտությանը:

Նրանք, ովքեր մտածում են ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման մասին, պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Ավելին, ժամանակակից Ադրբեջանի իշխանությունը (այդ թվում՝ Իլհամ Ալիևի իշխանությունը) սկսեց իրականացնել հայատյացության և ատելության պետական քաղաքականություն՝ հայության հանդեպ մոլեռանդ թշնամանքի և անհանդուրժողականության ոգով կրթելով երիտասարդ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ: Իլհամ Ալիևը, որը ազատ արձակեց և հերոսացրեց սպա կոչեցյալ Ռամիլ Սաֆարով մարդասպանին, որը կացնահարել էր քնած հայ սպային, չի կարող երաշխավորել հայերի անվտանգությունը և խոսել ինքնավարության տեսքով փոխզիջման մասին: Դա հնարավոր չէ: Ալիևը, որը պարգևատրում է իր այսպես կոչված «ռազմիկին»՝ հայկական բանակի զինվոր Քյարամ Սլոյանին գլխատելու համար, չի կարող հանդես գալ խաղաղարարի դերում: Հայերը չեն մոռացել նաև Սումգայիթի և Բաքվի ջարդերը:

Ադրբեջանը կարող է շարունակել իր շանտաժի քաղաքականությունը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու թեմայի շուրջ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով, ենթադրելով, թե դրա արդյունքում Ռուսաստանը կնպաստի տարածքների վերադարձին: Ղարաբաղը ոչ մեկի սեփականությունը չէ, Ղարաբաղը հայկական հող է, և Հայաստանը չի կարող, հանուն ինչ-որ մեկի տակտիկական մոտեցումների, զոհաբերել իր ազգային շահերը: Հայ ազգի անվտանգության ապահովման գործում ամենավճռորոշ դերը հայերինն է: Այս առումով կիսում եմ նորանշանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համոզմունքը, որ «այսուհետ մեր առաջնային խնդիրն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հային հասցնել «ազգ-բանակ» գաղափարով առաջնորդվելու տեսլականը»:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս և բավականին հստակ նշել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հանդես է գալիս ողջամիտ փոխզիջումների դիրքորոշմամբ, և ոչ թե միակողմանի զիջումների դիտարկմամբ, ինչպես պահանջում են Բաքվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան կողմի համանախագահ Իգոր Պոպովը միանգամայն արդարացիորեն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումը ենթադրում է փաթեթային լուծում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջոցով՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա:

Անդրադառնամ ներքաղաքական հարցերին:

Քիչ ժամանակ է մնում 2017 թ. ապրիլին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին: Ես ավելի վաղ հայտարարել էի, որ ընտրություններին մասնակցելու մասին վերջնական որոշումը կկայացնեմ աշնանը:

Բազմիցս նշել եմ, որ ընտրություններին և քաղաքական իշխանության մասնակցության միջոցով Հայաստանին օգնելու իմ այս որոշումը պայմանավորված չէ որևէ բարձր պաշտոն կամ կոչում ձեռք բերելու շարժառիթով, ես դրա կարիքը պարզապես չունեմ: Իմ բոլոր քայլերն ուղղված են Հայաստանի շարքային քաղաքացիների խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը: Այս տարիներին ես առանց այդ էլ ակտիվորեն մասնակցում եմ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին որպես սփուռքի և միջազգային կազմակերպությունների ղեկավար, գործարար, բարերար: Կեղծ համեստություն չանեմ՝ միշտ գործել եմ Հայաստանի և նրա հասարակության համար օգտակար լինելու անհրաժեշտությունից դրդված:

Եվրասիական գործընկերության մեր համաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն օտարերկրյա գործընկերների և հյուրերի, գործարար աշխարհի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների, այլ նաև մեծ թվով շարքային քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների մոտ: Հայաստանի քաղաքացիներն ուզում են հավատալ, որ Արա Աբրահամյանը չի ստեղծի հուսախաբության հերթական առիթ, և կփորձի արդարացնել իրենց համեստ հույսերը` կյանքը դեպի ավելի լավը փոխելու համար:

Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել հայ հասարակության մեջ, ուսումնասիրել ընտրազանգվածի տեսակետները և մշակել մեր առաջարկները: Միևնույն ժամանակ մեր շարժումը ուսումնասիրում է ժամանակակից Հայաստանի քաղաքական պատկերը, կառավարական փոփոխությունները և ընդդիմադիր ուժերը: Աշունը դեռ չի ավարտվել: Ես իմ խոստումը կկատարեմ ու առաջիկայում կհայտարարեմ, թե ի՞նչ ձևաչափով եմ մասնակցելու ընտրություններին:

Արա Աբրահամյան


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47