Ադրբեջանի քաղաքացիները նախընտրում են իրենց գումարները պահել տանը, քան բանկերում: Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Այս ամենը պարզվել է բնակչության շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում: Ադրբեջանի բնակչության շրջանում դեվալվացիաների եւ մի շարք բանկերի լուծարման պատճառով բանկերի նկատմամբ վստահությունը պակասել է:
Մարդիկ ավանդներ դնում են կամ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի անդամ բանկերում, կամ գումարը պահում են իրենց մոտ:
2016 թվականի մարտի 2-ից սկսած Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի անդամ բանկերում արտարժույթի դեպքում 3 տոկոսով, իսկ տեղական արժույթի դեպքում 15 տոկոսով ընդունված ավանդները 3 տարի ժամկետով ապահովագրվում են:
Ապահովագրված ավանդների դեպքում բանկի լուծարման կամ այլ խնդրի պարագայում «ավանդների փոխատուցման» օրենքի համաձայն` ավանդատուի վնասը փոխատուցվում է ապահովագրական հիմնադրամի կողմից: Միայն այս տարվա հունվարհոկտեմբերին ադրբեջանում փակվել է մեկ տասնյակից ավելի բանկ:
Բանկերի լիցենզիաները չեղարկվել են այն բանի հետ կապված, որ նրանց գումարային կապիտալը չի համապատասխանում ԿԲ-ի կողմից պահանջվող չափին, ինչպես նաեւ այն պատճառով, որ բանկերն ի վիճակի չեն վարկատուների առաջ կատարել իրենց պարտավորությունները եւ ընթացիկ հուսալի ղեկավարում ապահովել:
Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է Ադրբեջանի բանկային համակարգի անկման ակնառու օրինակ:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44