«Հայ հասարակությանը պառակտելը, հասարակության մեջ ատելություն սերմանելը թուրք-ադրբեջանական պրոյեկտ է, որը շարունակվում է մինչ այսօր»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործիչ Արման Աբովյանը, որը մասնակցում էր «Ի՞նչ է սպասվում և ի՞նչ անել առաջիկայում» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, այլ տարբերակ չկա, քան հանրային, համազգային համերաշխության տեսլականի պրակտիկ իրագործումը։ «Համերաշխություն չի նշանակում հնազանդում, դրա մասին չէ խոսքը։ Տեսնում եմ, որ փորձում են շահարկել ու ներկայացնել որպես հնազանդություն։ Պետք է ձևավորվի հանրային կոնսենսուս օրինակ հարցի շուրջ, որ մենք չպետք է գնանք կոտորվենք, թուրքի փայ դառնանք»,-ասաց նախկին պատգամավորը։ Նա այս առումով ցիտեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած միտքը։ «Եթե մենք չենք վերադառնում համերաշխության համազգային կոնսենսուսի, օրինակ, մենք համերաշխ ենք այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է լինի, մենք չպետք է կոտորվենք, չպետք է իրար մեջ կիսենք ղարաբաղցի, գյումրեցի, հայաստանցի... Այն մարդկանց, որոնք նման շատ են սիրում նման ձևով կիսել ազգը, պատրաստ եմ իմ աշխատավարձից գումար տրամադրել ու գենետիկ փորձաքննության ենթարկել։ Սա պոպուլիստական հայտարարություն չէ, կատակ չէ։ Սա թուրքի պրոյեկտ է, հիմա էլ սկսել են կիսել գորիսեցի, սյունեցի... վիժվածքածին թեզեր են, հակահայ»,-ասաց նա։ Աբովյանի խոսքով, Հայաստանում քաղաքականությունն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 10-ին։ «Կամ ողջ ենք մնում, կամ՝ ոչ։ Մեզ բոլորիս խաղալիքի պես խաղացնում են։ Գոյություն չունի խաղաղ պայմանագիր, չկա նման բան։ Կա պրոցես, որ այս իշխանությունը բանակցում է արտաքին ուժերի հետ, խոսքը մասնավորապես Թուրքիա-Ադրբեջանի մասին է՝ փորձելով ստանալ որոշակի լուծումներ՝ իր իշխանությունը պահպանելու համար Հայաստանի անվտանգության, տարածքների, ինքնիշխանության հաշվին։ Մեզ բերել են մի պայքարի դաշտ, որտեղ ստամքոսը պայքարում է բանականության հետ։ Սա էլ մենք պետք է ընդունենք։ Ժողովու'րդ, լկտիաբար խաբում են, խաղաղության բանալին նրա ձեռքում է, ով պատրաստ չէ դառնալ թուրքի փայ»,-ասաց Աբովյանը։
Աղբյուր` Panorama.am
13:36
13:09
12:52
12:35
12:18
11:48
11:35
11:14
10:59
10:45
10:28
10:12
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
23:45
23:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27