Մայիսի 4-ին Երևանում մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովը: Համաժողովի նպատակն է` ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և պետական հատվածի կազմակերպությունների համար:
Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչն էլ կարևորելով ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը ճանաչել է գերակա ուղղություն:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական աճի գրավական: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների համեմատ: Ներկայում ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզին Հայաստանի կայուն դիրքավորմանը, - նշել է Արծվիկ Մինասյանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում ոլորտի փորձագետները հանդես կգան թեմատիկ ուղղվածություններով` անդրադառնալով նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ազդեցությանը առողջապահության, կրթության, ազգային անվտանգության ոլորտներում:
Համաժողովն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպիչներն են Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և Դոմ-Դենիել ընկերությունը:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02