ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Ներկայում մենք ապրում ենք վերջին ժամանակների (հանրային անտարբերության պայմաններեւմ)՝ կարծես սովորական դարձած անորոշության, սակայն պատմական հիշողության առումով, այնուամենայնիվ, ազգային մեր պատկերին ոչ բնորոշ ու անսովոր միջավայրում: Փոփոխությունների պահանջված, բայց անկանխատեսելի քամիները պտտվում են մեր շուրջը, և քաղաքական մթնոլորտը գնալով դառնում է ավելի կատաղի և լարված: Թշնամու կողմից հնչում են պահանջատիրական նոր, թեև՝ կանխատեսելի մտքեր ու ցանկություններ, որոնք հավակնում են դառնալ տեսլական: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ նրանց մտադրություններն ու գործողությունները գնալով ավելի իրական սպառնալից են դառնում։ Այս սպառնալիքների ֆոնին, մեր այսօրվա քաղաքական իշխանության արձագանքն ու վարքագիծը համարժեքության որևէ դրսևորում չունեն, քանի որ ականատես ենք լինում անատամության և անտարբերության, ինչպես նաև արտաքին մարտահրավերներն ու արհրավիրքները վերլուծելու և դրանց հետևանքները կանխատեսելու անկարողության: Այս բացահայտ անգրագիտությունն ու արտաքին սպառնալիքներին համարժեք գործողություններ չկատարելը, ըստ էության, դավաճանություն է մեր ժողովրդի և պետականության շահերին։ Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում, որ աստիճանաբար աճում է իրական փոփոխություն պահանջողների թիվը, որոնք մեր ազգի, ժողովրդի և պետության համար այլ կարգի իշխանություն են պահանջում, ավելի եռանդուն ու վճռական։ Նոր հույսի սպասումը մեր ժողովրդի և մեր երկրի հանդեպ այլևս չի կարող անվերջ հետաձգվել։ Ակնհայտ է, որ հանրային դժգոհությունը աներկբայորեն պետք է վերածվի հանրային և ազգային-ազատագրական ընդվզման մի իշխանության դեմ, որը վաղուց չի ներկայացնում մեր հավաքական շահերը։ ժամանակն է, որ մենք ազգովին ոտքի կանգնենք և ներկայացնենք մեր հանրային պահանջներն ու դիրքորոշումները, արտահայտենք մեր վճռականությունը, թե ինչ ենք ուզում փոխել։ Այժմ մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա այս վերափոխման մի մասը, սա կլինի մեր հավաքական առաքելությունը՝ ամբողջ ուժով մարմնավորել ազգային վերածննդի գաղափարը»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02