«Նման դուրսպրծուկ Կարեն Սիմոնյանի հետ մենք չենք ուզի աշխատել, ստեղծագործել»,-ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի դերասան Արսեն Ազիզյանը։
Նա նշեց, որ այս ամբողջ պատմության մեջ իրենց համար ամենացավոտն այս տմարդի կեցվածքն է ի դեմս թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի։
«Ինքը կարիերա է ուզում անի, դրա համար ստորագրելու է թատրոնի միավորման ակտը»,- ասաց Ազիզյանը։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը ԿԳՄՍ նախարարության մոտ էր՝ պահանջելով իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Արսեն Ազիզյանն ասաց, որ իրենք Սունդուկյանի անվանի թատրոնի դերսանական ու ստեղծագործական անձնակազմի հետ որևէ խնդիր չունեն, սակայն վերամիավորման արդյունքում չկան երաշխիքներ, որ 2 ամիս, 2 տարի հետ այլ անակնկալներ չեն լինի։
Ակցիայի մասնակից «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը լրագրողներին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության կողմից իրենց ուղարկված ծանուցումը հանձնաժողովի նիստը հետաձգելու մասի։ Նա նշեց, որ կես էջի վրա տեքստը հայերենի տարրական սխալներով է գրված։
«Անգրագիտություն է ԿԳՄՍ նախարարությունում։ Ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից, տգիտությունից։ Սա միայն մեր թատրոնին չի վերաբերում։ Խոսքն արժեքների մասին է։ Սահյանը հայոց լեզվի մասին ասում է՝ «ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի», այսինքն իրենք թքած ունեն մեր բացարձակ արժեքի վրա, մեր ինքնության, մեզ վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք։
Այս տգիտության, անգրագիտության մթնոլորտն է, որտեղ համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, դպրոցի ճակատագիրը։
Այդ մարդիկ ատում են միասնականությունը իրար սիրող մարդկանց, սիրում են աղճատված, անջատված, պարտված վիճակ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութերում։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02