Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի երկու բնակչի Հայաստանի բնակչին սպանելու կասկածանքով, որին նրանցից մեկը պարտք էր մոտ 1 մլն ռուբլի, տեղեկացրել է ՌԴ ՔԿ տարածաշրջանային գլխավոր վարչությունը Թելեգրամում։ Քննության տվյալներով՝ սպանության մասին տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 23-ին։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37 եւ 56 տարեկան բնակիչներ։ Նրանց ներկայացվել է նախնական պայմանավորվածությամբ անձանց խմբի կողմից կատարված սպանության մեղադրանք։ Տուժածը մշտապես եկել է Աչինսկ բուժվելու համար։ Նա փող է տվել իր 56-ամյա ծանոթին՝ մոտ 1 մլն ռուբլի։ Պարտապանը որոշել է, որ ավելի լավ է ազատվել պարտատիրոջից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Նա ներգրավել է ընկերոջը՝ խոստանալով վճարել 50 հազար ռուբլի։ Պարտքը վերադարձնելու պատրվակով նրանք տուժածին բերել են պարտապանի ընկերոջ տուն եւ սպանել՝ գլխին հարվածելով»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով նրանք տուժածի մարմինը նետել են առուն։ Ներկայում նրանք ձերբակալված են։ Երկրամասի ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ սպանվածը հարեւան պետության 75-ամյա բնակիչն էր, որը պետք է տուն թռչեր մահվանից մի քանի ժամ առաջ։ Քննիչները պարզել են, որ զոհվածը մի քանի տարի ապրել է Աչինսկում՝ բուժվելու նպատակով, եւ այդ ընթացքում ծանոթներին տոկոսով փող է տվել։
15:19
15:02
14:45
14:33
14:15
14:03
13:46
13:32
13:04
12:45
12:35
12:24
12:21
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02