«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
« «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, չնայած թեժ բանավեճերին ու դժգոհություններին, հունվարի 16-ի ԱԺ նիստում վերջնական ընդունվեց: ՔՊ-ական պատգամավորի նախագիծը դժգոհության ալիք էր բարձրացրել հենց իր թիմի ներսում. իշխանական պատգամավորներն անթաքույց իրենց անհամաձայնությունն էին հայտնում դրա հետ կապված: Չնայած նախագիծն ընդունվեց իշխանական պատգամավորների մեծամասնության կողմ քվեարկությամբ, բայց ՔՊ-ականներից մի քանիսը, ամեն դեպքում, մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը: Այսպիսով, Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվել է 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Իշխանական պատգամավորներից քվեարկությանը չեն մասնակցել Անդրանիկ Քոչարյանը, որը հենց հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ էր դժգոհությունն իր արտահայտել նախագծի մասով. վերջինս քվեարկության պահին նիստերի դահլիճում չի եղել: Քվեարկության ժամանակ բացակա են եղել նաեւ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը եւ Արման Եղոյանը: Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը ՔՊ-ական պատգամավորներից չեն մասնակցել Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Արսենյանը, Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել ՔՊ-ական պատգամավորի նախագծին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47