ԱԺ-ում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակների ոլորտից:
«Ի՞նչ է կատարվում կուտակային կենսաթոշակների ոլորտում։ Տևական ժամանակ է, որ համակարգը գործում է՝ ցուցանիշները, ներդրումների չափը, քաղաքացիների ու պետության մասնակցության չափը... որտե՞ղ են կատարվում ներդրումներն ու ի՞նչ արդյունավետությամբ է կատարվում, ունե՞ք հաշվարկ, թե միջին աշխատավարձ ստացող քաղաքացու դեպքում ինչքա՞ն գումար է կուտակվել մինչև հիմա, և տեմպերն ո՞ւր են գնալու»-հարցրեց նա:
Աղվան Վարդանյանը նաև հարցրեց, թե արդյո՞ք ուժի մեջ է 2018 թ. հուլիսից նաև մասնավոր հատվածի վրա կուտակային կենսաթոշակների կարգը տարածելու որոշումը:
«Բացի այդ, մեր բյուջեի, տնտեսության այսօրվա վիճակով որքանո՞վ է տրամաբանական տասնյակ միլիարդավոր գումարներ հանել ու տանել այդտեղ: Մի ամբողջական պատկեր է պետք, նվազագույնը պատգամավորները պիտի տեղյակ լինեն»,-ասաց նա:
Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հարցին միջամտեց, թե կենսաթոշակը չեն դիտարկում սոցիալական ծրագիր, իսկ կենսաթոշակի բաղադրիչի համար յուրաքանչյուրը պիտի իր չափով կուտակում անի:
«Բերեք մի հատ հասկանանք՝ մենք ինչ ենք ուզում, հետո նոր մշակենք քաղաքականություն, ես այդպես էլ չեմ հասկանում կենսաթոշակ վճարելն ինչ է»,-ասաց նա:
Նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ այդ գումարների մեծ մասը ներդրված է Հայաստանում, իսկ մի այլ մասն էլ միջազգային արժեթղթերի մեջ է դրված:
Ըստ նրա, իրենք կարող են սոցիալական հարցերի հանձնաժողովին ու պատգամավորներին տրամադրել տեղեկատվություն, իսկ ֆոնդերի վերաբերյալ ասաց, որ 10 տոկոսից ավելին աշխատել են այս գումարները՝ որպես ներդրումներ:
«Դրանք քաղաքացիների անհատական հաշիվներում են արտացոլված, թե յուրաքանչյուրի հաշվին որքան է, յուրաքանչյուրը իրավունք ունի մտնել իր հաշիվն ու նայել: Նաև տարվա մեջ մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվում»,-ասաց նա:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44