Վարչապետ Նիկոլ Փաշինյանն չնախատեսված է այց է կատարել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք, հայտնում են կառավարությունից։ Հաղորդագրությունում նշված է նաև․ «Նախ վարչապետին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրով իրականացվող Վայքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Ծրագիրը գնահատվում է 433,7 մլն դրամ, որի 45 տոկոսը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է: Արդեն իսկ իրականացել է 1975 գծ.մ երկարությամբ և 7 մ լայնության փողոցների ասֆալտապատման աշխատանքներ:
Իսրայել Օրի փողոցի աշխատանքներն ավարտվել են, իսկ Շահումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում: Հաջորդիվ վարչապետը եղել է Վայքի մշակույթի տանը, որտեղ գործում են տարբեր խմբակներ, սակայն շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են: Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հանձնարարել է մարզպետարանի հետ համագործակցությամբ մշակել մշակույթի տան հիմնանորոգման նախագիծ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ներկայացնել մշակույթի տան գործունեության զարգացման, առկա խմբակների ընդլայնման ծրագիր: Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Վայք խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել նաև ոռոգման ջրատարի հիմնանորոգման ծրագիր, որը կիրականացվի Կառավարության ֆինանսավորմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրին, քիչ աշակերտներ ունեցող բնակավայրերից երեխաներին հարակից համայնքների դպրոցներ ներգրավելու հարցին: «Գյուղից կրթահամալիր բերող ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտային միջոցը տրամադրում ենք՝ երեխային պետության հաշվին տեղափոխում դպրոց, երեկոյան բերում տուն: Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է ու դպրոցն ավարտելուց հետո պետք է նա կարողանա կյանքում իր կարիքները հոգալ: Դրա համար պետք է նորմալ կրթություն ստանալ: Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում, տվյալ գյուղում երեխաների թիվը կշատանա՞ մեր ժողովրդագրության ռազմավարությամբ և այլ ծրագրերով, այնտեղ էլ դպրոց կկառուցենք: Հիմա Եղեգնաձորում է գործում բժշկական կենտրոն, կտեսնենք գերբեռնվա՞ծ է այն, Վայքում էլ կկառուցենք ԲԿ և այդպես շարունակ: Սա է ճիշտ ճանապարհը: Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Եվ 300 դպրոցի ծրագիրն իրականացնելուց հետո գալու է հաջորդ 300-ի հերթը: Ամբողջ դպրոցական ճարտարապետությունը և կառուցվածքը փոխվելու է: Կրթահամալիրում պետք է լինեն պատշաճ պայմաններ, կոմպլեկտավորված դասարաններ, մարզական գույք, կրթական նյութեր, միջավայր, որովհետև կրթությունը միջավայր է: Կրթությունը միայն գրքի հետ առնչվելը չէ, կրթությունը նաև հանրության հետ առնչվելն է: Որտեղ դպրոց ենք կառուցում, այնտեղ իրականացնում ենք ամբուլատորիայի և ճանապարհի ծրագիրը, որ ունենանք առողջապահություն, կրթություն, բացի դպրոցից պարտադիր ունենում ենք նաև նախակրթարան, ինչպես նաև բնակարաններ կառուցելու 16 մլն դրամի ծրագիրը, որպեսզի ժողովրդագրական կուլմինացիա ունենանք»,- ասել է վարչապետը և կարևորել նմանատիպ քննարկումները՝ տեսակետները լսելու, հետագա քաղաքականությունները ճշգրտելու առումով»:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01