Քիշնևի քաղաքապետարանը կանցկացնի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը։ «Հունվարի 22-ից 31-ը Քիշնևում կանցկացվի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ, որը նվիրված է լինելու այդ ողբերգության մասին երիտասարդների իրազեկման բարձրացմանը։ Միջոցառումներ կանցկացվեն՝ ուղղված այնպիսի արժեքների խթանմանը, ինչպիսիք են ազգամիջյան հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը և պայքարը ռասիզմի, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության այլ ձևերի դեմ»,- ասել է Չեբանը։ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին։ 1945 թվականի այդ օրը Կարմիր բանակն ազատագրեց Օսվենցիմի մահվան ճամբարը։ Օսվենցիմ-Բիրկենաուն նացիստական մահվան ամենամեծ ճամբարն էր, և այդ պատճառով դարձավ Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Օսվենցիմում 1941-1945 թվականներին մահացել է մոտ 1,4 միլիոն մարդ, որոնցից մոտ 1,1 միլիոնը հրեաներ էին: Ընդհանուր առմամբ մահացել է վեց միլիոն հրեա: 1947 թվականին նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան, որը 1979 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03