ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, առաջնախաղին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ռոնից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահներ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցովը, Լիոնի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական խոշոր կազմակերպությունների Լիոնի մասնաճյուղերի ղեկավարները, թատերական միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ըստ աղբյուրի՝ ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Տոբոգան» թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի-Կորսակովը, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան, «Տոբոգան» թատրոնի նախագահ, Դեսինի քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկայեֆը։ Նշվում է, որ «Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաև Դեսինի «Տոբոգան» և Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։ Ներկայացման իրականացման աշխատանքներում իր կարևոր ներդրումն է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։ Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023թ. Ամռանը, Երևանում։ Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։ Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում՝ հոտնկայս բուռն ծափահարություններով: ՀՀ ԿԳՄՍ տեղեկացմամբ՝ 2024թ. մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կցուցադրվի Հայաստանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո։ Ֆրանսիայում ներկայացման առաջնախաղի օրը բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի կողմից կազմակերպված՝ Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որն իրականացվել է «Տոբոգան» թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ֆոտոցուցահանդեսում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը «Տոբոգան» թատրոնում կգործի մինչև փետրվարի 4-ը:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34