Կիրակի օրը՝ հունվարի 21-ին, ամբողջ Ֆրանսիայով մեկ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ներգաղթի մասին նոր օրենքի դեմ, հայտնում է France Info-ն։ CGT-ի տվյալներով՝ մոտ 160 քայլերթի մասնակցել է մոտ 150,000 մարդ, իսկ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, ընդհանուր առմամբ, 75,000 ցուցարարի մասին: Բողոքի ակցիաների կազմակերպիչները դատապարտում են «մեր հանրապետության պատմության վտանգավոր շրջադարձային պահը» և քննադատում տեքստը, որը, նրանց կարծիքով, հարձակում է «հողի իրավունքի, ինչպես նաև Սահմանադրությամբ հռչակված հիմնական՝ աշխատանքի, կրթության, բնակության, առողջության և այլ իրավունքների վրա»: Կիրակի առավոտյան մի քանի հարյուր մարդ է հավաքվել Մեցում, հայտնում է AFP-ն։ Կանում արհմիությունները հայտարարել են, որ կիրակի առավոտյան հանրահավաքին մասնակցել է 1500-ից 2000 ցուցարար, մինչդեռ Լիլում երթի է դուրս եկել մոտ 2000 մարդ: Ըստ France 3 Nouvelle-Aquitaine-ի՝ մի քանի հարյուր մարդ հավաքվել է Բայոնում, Լիմոժում, Սենտում և Նիորում։ Շաբաթ օրը մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք ըստ կազմակերպիչների գնահատվում են 3000-ից 4000-ի սահմաններում, քայլել են Թուլուզի փողոցներով: Երեքշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանը ներգաղթի մասին օրենք էր ընդունել, որը ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենն անվանել է «գաղափարական հաղթանակ»: Օրենքը տարբերակում է մտցնում «աշխատանքով ապահովված վիճակում գտնվող» ներգաղթյալների և չաշխատող ներգաղթյալների միջև, ինչով պայմանավորվում է, թե ինչ սոցիալական նպաստներ կարող են նրանք ստանալ և երբ։ Նպաստներ ստանալու համար, ինչպիսին են ընտանեկան նպաստները, ներգաղթյալները, որոնք չեն աշխատում, պետք է սպասեն 5 տարի, մինչև ստնան դրա իրավունքը, ի տարբերություն աշխատող ներգաղթյալների համար սահմանված 30 ամսվա: Այս սահմանափակումները չեն տարածվում օտարերկրացի ուսանողների, փախստականների կամ կացության թույլտվություն ունեցողների վրա:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03