Հնդկաստանը և Եվրամիությունը կարգավորել են մի շարք տարաձայնություններ ազատ առևտրի վերաբերյալ քննարկվող համաձայնագրի շուրջ և պատրաստվում են անցկացնել բանակցությունների յոթերորդ փուլը։ Այս մասին հաղորդում է Hindustan Time պարբերականը։
«Վեցերորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել 2023 թ. հոկտեմբերի 16-ից մինչև 21-ը, զգալի առաջընթաց է ձեռք բերվել 23 ոլորտներից 18-ում: Այս փուլից հետո՝ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, երկու կողմերը հարթել են մի շարք տարաձայնություններ և հող նախապատրաստել բանակցությունների յոթերորդ փուլն սկսելու համար, որը 2024 թ. փետրվարի 19-23-ը կկայանա Հնդկաստանի մայրաքաղաքում», - նշում է հրատարակությունը։
Բանակցությունների նոր փուլում կողմերը կկենտրոնանան ծառայությունների և ներդրումների հարցերի վրա:
ԵՄ-ն և Հնդկաստանն ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ էին սկսել 2007 թվականին, սակայն 2013 թվականին դրանք կասեցվել էին ինտելեկտուալ սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների, ՏՏ ոլորտի ընկերությունների տեղեկատվական անվտանգության և որոշակի ապրանքների հասանելիության հարցերի շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով:
Բանակցությունները վերսկսվել են 2022 թվականին: ԵՄ-ն ցանկանում է, որ Հնդկաստանը վերացնի առևտրային խոչընդոտները փոքր ձեռնարկությունների համար, և բացել է ծառայությունների ու պետական գնումների շուկաները: Սակայն Հնդկաստանը պաշտպանում է իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շահերը, ինչպես նաև պաշտպանում է այնպիսի զգայուն ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու կաթնարդյունաբերությունը` հաշվի առնելով հնդիկ ֆերմերների վիճակը:
Հնդկաստանն արդեն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Ավստրալիայի և ԱՄԷ-ի հետ, բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44