Բարգավաճ Հայաստան կուսակցության Ուսանողական խորհրդի անդամները օրեր առաջ հանդիպել են Արցախի տարբեր կուսակցությունների երիտթևերի և ՀԿ-ների ղեկավարների, Արցախի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից նախ ողջունել է Արցախի երիտասարդներին, հույս հայտնել, որ Արցախում մշտապես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում արտահայտած և պետականամետ մտածելակերպ ունեցող երիտասարդները Հայաստանում ևս իրենց ուրույն դերակատարումն են ունենալու պետականաշինության գործընթացում: Այս մասին հայտում են Բարգավաճ Հայաստան կուսակցության ֆեսբուքյան էջում:
«ԲՀԿ Ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի երիտասարդներին ներգրավել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք միտված են երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանմանը և դրանց լուծման ուղիների նախանշմանը:
Արցախի երիտասարդները նախ խնդրել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փոխանցել իրենց գնահատանքի խոսքերը՝ Արցախի շրջափակման ամիսների ընթացքում ցուցաբերված համակողմանի և կարևոր աջակցության համար, նշելով, որ Արցախի մեր հայրենակիցները շատ բարձր են գնահատում հատկապես դժվարին այդ ժամանակահատվածում իրենց կողքին գտնվելու հանգամանքը:
Երիտասարդները նաև բարձր են գնահատել Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող խոշորածավալ սոցիալական աջակցության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում երիտասարդները անդրադարձել են Արցախի երիտասարդների զբաղվածության, բնակարանային ապահովման, կրթության շարունակականության վերաբերյալ հարցերին ու մտահոգություններին: Քննարկվել է համատեղ ուժերով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվության տրամադրմանն ուղղված միջոցառումների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական հանդիպումների ընթացքում հստակեցնել իրականացվելիք միջոցառումների ուղղություններն ու ժամանակացույցը: Հանդիպման ավարտին Արցախի երիտասարդները շրջայց են կատարել Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում, ծանոթացել հայկական կոնյակագործության հարուստ ավանդույթներին»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55