Քաթարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին հավաստիացրել է Իրանին ԱՄՆ-ի համաձայնագրին իր երկրի հավատարմության մասին, որը Թեհրանին հնարավորություն է տալիս օգտվել Քաթարի բանկերում իր միջոցներից՝ նշելով, որ համապատասխան գործընթացները շարունակվում են, գրում է Tasnim-ը։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Քաթարի ԱԳ նախարարը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Գազայի և ամբողջ տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ։ Քաթարի արտգործնախարարը դրական է որակել Թեհրանի և Դոհայի միջև ընդլայնվող կապերը։ Նա նաև խոսել է այն մասին, թե Իրանը ինչպես կարող է օգտագործել իր ակտիվները Քաթարում։ Ալ Թանին նշել է, որ իր երկիրն ու ԱՄՆ-ն հավատարիմ են գործող գործարքին, և Իրանի և Քաթարի կենտրոնական բանկերի միջև կնքված համաձայնագիրը կյանքի է կոչվում։ Երկու կողմերը քննարկել են նաև Պաղեստինի վերջին զարգացումները։ Երկու բարձրաստիճան դիվանագետները նաև նշել են, որ գործող անձանց մեծամասնությունն այժմ ցանկանում է վերջ դնել Գազայում պատերազմին և լրջորեն կենտրոնանալ քաղաքական լուծում գտնելու համար:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55