«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2017թ բյուջեի քննարկմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարցրեց, թե ի՞նչ միջոցներով է սուբսիդավորվելու ջերմատների համար գազի գնի 17% իջեցումը։
Նախարարը նշեց, թե իրեն չի հետաքրքրում՝ ինչ միջոցներով, իրեն միայն հետաքրքրում է, որ իջել է. «Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում։ Ես ուրախ եմ, որ գինը նվազել է և ջերմատների համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Այսօր ջերմատնային տնտեսությունները Հայաստանում շատ չեն։ Սա կնպաստի դրանց շատացմանը։ Համոզված եմ, որ համապատասխան գերատեսչություններն այդ հաշվարկն արել են ու կներկայացնեն»,-ասաց նախարարը:
ՀԱԿ պատգամավորը նաև հետաքրքրվեց լոլիկի արտահանման խնդրից, որն անվանեց «լոլիկի էպոպեա»:
«Մի ժամ առաջ էլ հանդիպել եմ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանին: Նա ինձ ասաց, որ 2015 թ. հազար տոննայից ավելի արտահանում չի եղել ՀՀ-ից, բայց վիճակագրությամբ դրանից 40 անգամ ավելի լոլիկ է արտահանվել Ռուսաստան: Ես բաց հայտարարում եմ, որ սա պետական հանցագործություն է: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է տեղի ունեցել: Եվ եթե այո, ապա այսպիսի պետական խայտառակությունը կանխելու համար ի՞նչ եք անելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Գյուղատնտեսության նախարարն այստեղ էլ ասելիք չուներ, քանի որ դետալներին ծանոթ չէր, սակայն նշեց, որ ուրախ է, որ արտահանումը շատանում է:
ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, թե խնդիրն այն է, որ թուրքական լոլիկը մտնում է Հայաստան, վրան գրվում է Made in Armenia և արտահանվում է:
«Դա հայկական ապրանք չէ: Սա քրեական հանցագործություն է, եղե՛ք հետևողական»,- ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47