Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է մոտեցնել պաղեստինյան պետության պաշտոնական ճանաչման պահը։ Այս մասին տեղեկացրել է BBC-ն։
Նա նշել է, որ Իսրայելը պետք է տեսնի, որ բոլոր պատանդներն ազատ են արձակված, այն երաշխիքով, որ ՀԱՄԱՍ-ը չկարողանա հարձակումներ գործել Իսրայելի դեմ, իսկ նրա ղեկավարությունը հեռանա Գազայից։
«Երբ սա տեղի ունենա, մենք, դաշնակիցների հետ միասին, կդիտարկենք պաղեստինյան պետության ճանաչման հարցը, այդ թվում Միավորված Ազգերի Կազմակերպությունում։ Դա կարող էր դառնալ հանգամանքներից մեկը, որոնք կարող են այդ գործընթացը անշրջելի դարձնել»,- ասել է նա Պահպանողական խորհրդի՝ Մերձավոր Արեւելքի հարցերին նվիրված նիստում։
Միեւնույն ժամանակ, Քեմերոնի խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի պաղեստինյան նոր իշխանությունը «արագ ներկայանա» «տեխնոկրատ եւ լավ ղեկավարներով», որոնք կարող են կառավարել Գազան։
Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնական, դիվանագիտական ճանաչում տրամադրել պաղեստինյան պետությանը ոչ թե Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ խաղաղության վերջնական համաձայնագրի շրջանակում, այլ ավելի շուտ՝ հենց բանակցությունների ժամանակ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02