Հայաստանում Ռուսաստանի Դաշբության դեսպանատունը մեկնաբանություն է տարածել Երևանում «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ։ «Մենք խորապես վրդովված ենք «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան բացահայտ պղծման արտահայտություն այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի դեմ։ Տեսանյութի հեղինակը ոտնահարել է ոչ թե Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 80-ամյակի կապակցությամբ հուշահամալիրում դրված ծաղկեպսակներ, այլ հայ ժողովրդի այն լավագույն հատկանիշների խորհրդանշների նկատմամաբ հարգանքի տուրքը և երախտագիտությունը։ Բանականության մեջ չի տեղավորվում նրանց անբարոյականության աստիճանը, ովքեր հրապարակավ բացահայտ արհամարհում են ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների և նրանց զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակի նկատմամբ հարգանքը։ Ըստ հետազոտողների՝ Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել են ավելի քան 100 հազար հայեր, որոնցից 4 հազարը կամավորներ են եղել, իսկ տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում են հայ հասարակության մեջ, ինչի վկայությունն է սոցցանցերում այս տգեղ արարքի առնչությամբ տարածված զանգվածային վրդովմունքի ալիքը։ Դեսպանատունը հույս է հայտնում, որ այս գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատական Հայաստանի իշխանությունների կողմից, և այս սադրանքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55