«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն հանդիպել է ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ն հասկացրել է Թումանյանին, որ իրեն ընտրելու են, ու անգամ ՔՊ-ի համար միեւնույնն է այն հանգամանքը, թե ինչ ճանապարհով է ԲԴԽ թեկնածուն ազատվել զինվորական ծառայությունից։ Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերլը սկանդալային բացահայտում էր արել այն մասին, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը գրեց, որ նրա լոբբինգը ՔՊ-ում իրականացրել է պատգամավոր Արփի Դավոյանը, որն անձամբ է ԱԺ ամբիոնից ներկայացնելու թեկնածուին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ով է փաստաբան Կարեն Թումանյանը: Նա 2023թ. մայիսի 25-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում էր առաջադրվել, սակայն ՔՊ-ն մերժեց նրա թեկնածությունը: Հիմա Արփի Դավոյանը կրկին առաջ է բերել նույն Կարեն Թումանյանին, բայց էլի խնդիրներ են առաջացել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվ ջանքերով՝ անգլուխ մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է բարեվարքության գնահատական տա Կարեն Թումանյանի մասով՝ դրական կամ բացասական: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սկանդալային բացահայտում է արվել Կարեն Թումանյանի կենսագրության մեջ: Պարզվում է, որ 1976 թ. ծնված Թումանյանը, որի 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա եւ այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որն արդեն 90-ականներին երկու երեխա ուներ: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02