Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է.
«Քիչ առաջ Շենգավիթի դատարանից տեղեկացրեցին, որ Անի Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի այսօրվա դատական նիստը չի կայանալու դատախազի հիվանդության պատճառով»։
Հիշեցնենք, որ նիստը նշանակված էր այսօր՝ ժամը 16:00-ին Դատարանի Շենգավիթի նստավայրում։ Պաշտպանները համարում են, որ Անի Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Անի Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր) և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր) նախատեսված արարքների կատարման համար։ Պաշտպանական խմբի համոզմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեադատավարական կանոնների էական և կոպիտ խախտումներով։ Մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բացի այն, որ ոչինչ չեն ապացուցում, ստացվել են քրեադատավարական կանոնների խախտման եղանակով։ Մասնավորապես, 1) ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողն իրականացրել է համացանցի մշտադիտարկում, որի համար լիազորված չէ օրենքով։ 2) Զննություն քննչական գործողությունն իրականացվել է առանց տեսաձայնագրման կամ ընթերակաների մասնակցության, ինչը քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի և 210-րդ հոդվածի 5-րդ մասի էական և կոպիտ խախտում է։ «Քրեական վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրությունը հստակորեն հաստատում է, որ Անի Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,-նշում են պաշտպանները։
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02