Դժբախտությունը այն է, որ հայաստանյան իշխանությունները ադրբեջանական թեզերը փորձում են հիմնավորել հայ հասարակության մեջ.Իշխան Սաղաթելյան Ակնհայտ սեղանին դրված է հայ ժողովրդի ինքնության վերացման հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու հետ կապված Ադրբեջանի հայտարարություններին:
«Այս խնդրում թուրք- ադրբեջանական տանդեմին ամեն կերպ աջակցում է Հայաստանի իշխանությունը: Սրանք վաղուց հայկական իշխանություն չեն ու սպասարկում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, որովհետև այն բոլոր պահանջները հայկական ինքնության վերացման, որ դրված են այդ երկու պետությունների կողմից, սրանք գրավոր կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացնում են: Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը մոլորեցնում է, թե Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագրի շուրջ, նախընտրական շրջանում մարդկանց խոստացել է բացել խաղաղության դարաշրջան, դրանից հետո ունեցել ենք 3 պատերազմական գործողություններ, նոր կորուստներ, Արցախի հայաթափում, Ադրբեջանի զորքերը գտնվում են մեր ինքնիշխան տարածքում, հիմա արդեն անցել են մեր ներքին կյանքին վերաբերող հարցերին: Այսինքն՝ փոխեք Սահմանադրությունը, Սահմանադրությունից վերացրեք անկախության հռչակագիրը, որեղ շատ հստակ հղում կա ցեղաասպանության միջազգային ճանաչմանը և Արցախին: Այստեղ դժբախտությունը այն է, որ հայաստանյան իշխանությունները ադրբեջանական թեզերը փորձում են հիմնավորել հայ հասարակության մեջ: Դրանից հետո շարունակելու են այս պահանջները, նույնիսկ կարող են ասել, որ փոխեք Հայաստանի այբուբենը, հիմնը, զինանշանը, եկեղեցու հանդեպ վերաբերմունքը և այլն»,- ասում է նա: Սաղաթելյանը նշում է, որ պետք է ճիշտ վերլուծել իրավիճակը, հասկանալ, թե ինչ վտանգի առաջ է երկիւրը կանգնած և միասնաբար այս ամենի դիմացն առնել:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02