«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ հանդիպել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԱԺ 334 սենյակում։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ականներին Թումանյանի թեկնածությունը ներկայացրել է Արփի Դավոյանը ու գովել նրան։ ՔՊ-ականները հանդիպմանը հարցեր չեն տվել, քանի որ մինչ այս հանդիպումը Թումանյանի հետ հանդիպումներ ունեցել են այլ պաշտոնի թեկնածուի կարգավիճակով, մասնավորապես՝ երբ նա ցանկացել է ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն ՔՊ-ն նրան չընտրեց: Մեզ ՔՊ-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են: Տեղեկացնենք, որ ՔՊ-ականների հետ դռնփակ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ պատգամավորներից մեկը հարցրել է, թե զինծառայության հետ ինչ խնդիր է եղել, Թումանյանը պատասխանել է՝ որեւէ խնդիր չկա, բոլոր հարցերը կարգավորված են օրենքով: Իսկ երբ մի քանի ՔՊ-ականներ եւս սկսել են հետաքրքրվել, թե ծառայության հետ ինչ խնդիր է եղել, ամեն դեպքում, նրանց պատասխանել են՝ հեչ։ Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում, ու ՔՊ-ին հրահանգված է միաձայն քվեարկել Թումանյանի օգտին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55