«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Մինչ պատգամավոր դառնալը ակտիվիստ Լենա Նազարյանը օրուգիշեր խոսում էր պաշտոնյաների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության մասին, սակայն ԱԺ փոխխոսնակի, ապա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ամենափակ եւ ծպտյալ հարստացած կերպարներից դարձավ` ըստ պաշտոնական հայտարարագրի: Ժողովուրդ օրաթերթը, ուսումնասիրելով ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանի եւ նրա ամուսնու` Նարեկ Բաբայանի հայտարարագրերը, պարզեց, որ ամուսինները միեւնույն գույքի գնի վերաբերյալ խիստ տարբեր թվեր են ներկայացրել պաշտոնական փաստաթղթերում: Եւ այսպես, պատգամավոր Նարեկ Բաբայանը 2022թ. հայտարարագրով լիազոր մարմնին հայտնել է, որ Ծաղկաձորում գնված անշարժ գույքը ձեռք է բերվել 27.041 միլիոն դրամով, իսկ կինը` Լենա Նազարյանը, ավելի մատչելի գին է ներկայացրել` 24.336 միլիոն դրամով։ Ու այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, Ծաղկաձորի ամառանոց-բնակարանը ինչ իրական արժեքով են իշխանական պատգամավորները ձեռք բերել: Իհարկե, այս բացահայտումը պետք է աներ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ընդդիմադիր պատգամավորների ամեն լուման խոշորացույցով ստուգում է, սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանական կարկառուն ներկայացուցիչների թույլ տված սխալները վրիպել են կարեւորագույն այդ կառույցի աչքից: Հիշեցնենք, որ ե՛ւ Լենա Նազարյանը, ե՛ւ նրա ամուսինը մինչ հեղափոխությունը երթեւեկում էին 100-դրամանոց «գազել»-ներով, իսկ հիմա փափուկ կյանքով են ապրում. ճամփորդում են, տուն ու ամառանոցային հանգստի գոտի Ծաղկաձորում անշարժ գույք են գնում` մոռանալով Ամուլսարի մասին, բնապահպանական եւ քաղաքական ու ընտրական անարդարությունների մասին, որոնց թեմաներով ակտիվիստներ էին»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02