Շաբաթ օրը Պակիստանի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին եւ նրա կնոջը՝ Բիբիին, եւ դատապարտել յոթ տարվա ազատազրկման այն պատճառով, որ նրանց ամուսնությունը՝ կնքված 2018թ., խախտել է օրենքը, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին եւ Խանի փաստաբանին։ Ամուսինների փաստաբան Ինթիսար Փանջուտան տեղեկացրել է, որ դատավճիռը հայտարարվել է դատավոր Քուդրաթ Ուլահի կողմից դատավարության ավարտից մեկ օր հետո։ Խանը եւ նրա ընտանիքը պնդում են, որ դատավարությունը քաղաքականացված է։ Մասնավորապես, դատախազությունը հայտարարել է, որ Խանը եւ նրա կինը խախտել են այն օրենքը, որի համաձայն՝ կինը պետք է սպասի երեք ամիս նորից ամուսնանալուց առաջ։ Բիբին արդեն ամուսնացած եղել էր անցյալում։ Սա Խանի չորրորդ դատավճիռն է 2022-ից ի վեր, երբ նա հեռացվեց իշխանությունից։
Դատավճիռը հաջորդել է մեկ այլ գործի, որով Խանն ու նրա կինը՝ Բուշրա Բիբին, չորեքշաբթի դատապարտվել են 14 տարվա բանտարկության կոռուպցիայի համար։ Խանին դատում են փետրվարի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին, որոնցում Խանն արդեն որակազրկվել էր կոռուպցիայի համար իր դատվածության պատճառով։
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02