Մոլդովան կարող է Եվրամիության անդամ դառնալ 2030 թվականից շուտ: Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա նաև հանդես էր եկել խորհրդարանում հանրաքվե կազմակերպելու նախաձեռնությամբ, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Հանրաքվեն կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների օրը։ Մոլդովայի իշխանությունները բազմիցս նշել են, որ իրենց առջև խնդիր են դրել անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ «Այս տարի շատ կարևոր են հանրաքվեի անցկացումն ու բանակցային գործընթացի մեկնարկը: Կարծում եմ՝ մենք ունենք և՛ հնարավորություն, և՛ պարտավորություն անելու ամեն ինչ՝ ԵՄ-ին անդամակցելու պահն էլ ավելի մոտեցնելու համար»,- ասել է Գրոսուն «Rlive» հեռուստաալիքի եթերում:
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02