Բրիտանական «HMS Queen Elizabeth» ավիակիրը, որը պետք է գլխավորեր սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները, կիրակի դուրս չի գա ծով, քանի որ վերջին ստուգումների ժամանակ պտուտակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել, հայտնել են թագավորական ռազմածովային նավատորմից: «HMS Queen Elizabeth»-ը չի մասնակցի Նորվեգիայի արկտիկական ափերի մոտ զորավարժություններին և կփոխարինվի «HMS Prince of Wales» ավիակրով։ Քանի որ «HMS Queen Elizabeth»-ը շարքից դուրս է եկել, ռազմածովային նավատորմը, հնարավոր է, չկարողանա նավը ուղարկել Կարմիր ծով, ինչպես ենթադրում էր երկրի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին: Այժմ Steadfast Defender զորավարժությունը ութ նավերի կազմով՝ չորս բրիտանական, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսպանիայի և Դանիայի նավերից, կգլխավորի «HMS Prince of Wales» ավիակիրը։ Ծրագրերի այս փոփոխությունը ճիշտ հակառակն է այն բանի, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսին, երբ «HMS Prince of Wales»-ը խափանվեց ճանապարհին պտուտակի անսարքությունից՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ Միացյալ Նահանգների և Կանադայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ժամանակ: Ավիակիրը պետք եղավ քարշակով վերադարձնել Ուայթ կղզու նավահանգիստ և զորավարժությունների ժամանակ նրա տեղը զբաղեցրեց «HMS Queen Elizabeth»-ը։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55