ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի և միջոցառումների վերաբերյալ, ներկայացրել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում արձանագրված դրական միտումները:
Զեկույցում ընդգծվել է, որ Ռազմական ոստիկանության որդեգրած մարտավարության և իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զինված ուժերում էապես նվազել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերն ու ծանր հանցագործությունները: Տարաբնույթ միջոցառումներ են իրականացվել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները ժամանակին հայտնաբերելու և նախականխելու ուղղությամբ: Դրան զուգահեռ շոշափելի արդյունքներ են գրանցվել բանակին հասցված նյութական վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:
Սամվել Ղուկասյանը հավաստիացրել է, որ ռազմական ոստիկանները հետևողական են զինված ուժերում առկա արատավոր երևույթների ու բարքերի դեմ պայքարում և հնարավորինս նպաստելու են բանակի մարտունակության ու երկրի պաշտպանունակության ամրապնդման գործին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորել և դրական է գնահատել ռազմական ոստիկանների աշխատանքը, ընդգծել է առկա ռեսուրսներն ու ներուժն առավել արդյունավետ և նպատակային օգտագործելու, արձանագրված հաջողություններով չսահմանափակվելու անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ռազմական ոստիկանության ծառայության կազմակերպմանն առնչվող հարցերի, առաջադրել է որոշակի խնդիրներ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03