«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը. իշխանականներն այս հարցը նաեւ Փաշինյանի առջեւ են դրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ քննարկվում է, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա: Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Freenews TV ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Եւ անգամ հրապարակումներից հետո չեն վճարել պետության պարտքերը՝ օգտվելով իշխանական իրենց կարգավիճակից: Օրեր առաջ էլ կալանավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել. իրավապահ համակարգի ձեւակերպմամբ՝ նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու համար պաշտոնական դիրքի չարաշահման հարցում։ ՔՊ-ում ասում են՝ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձեւավորված այս ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա թիմի վարկանիշին է հարվածում: Որոշ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը դրել են նաեւ Նիկոլ Փաշինյանի առաջ: Իրենց այս քայլն իշխանականները բացատրում են այսպես. Ալեն Սիմոնյանը դեռ նախորդ տարի՝ ապրիլին, Երեւանի կենտրոնում թքեց քաղաքացու վրա, մնաց անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձեւավորված խիստ դժգոհություններին: Իսկ հիմա, երբ հարցը հասել է կոռուպցիային, Ալեն Սիմոնյանը պետք է գոնե հիմա պատժվի: Բանն այն է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է: Ահա այս իրավիճակը խիստ վրդովեցրել է ՔՊ-ականներին, ու Փաշինյանից պահանջել են հեռացնել Սիմոնյանին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա վերջին աղմկահարույց իրադարձությունների մասով, օրինական համարում է արդյոք իրավապահների գործողությունները: «Որեւէ մեկնաբանություն չունենք այս պահին. եթե ԱԺ նախագահը ցանկանա դիրքորոշում հայտնել, ապա դա կարվի»,- ասաց նա: Այսինքն՝ ասելիք չկա»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
10:13
00:00
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03