ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Srourian eye centre» ակնաբուժական կլինիկայի հիմնադիր, ակնաբույժ Ժանին Սրուրյանին և Հայաստանի Հանրապետությունում Մոնտենեգրոյի Հանրապետության պատվո հյուպատոս Հրաչյա Մուսայելյանին:
Ընդամենը ամիսներ առաջ Հալեպից Հայաստան տեղափոխված սիրիահայ փորձառու ակնաբույժը Հայաստանում հաջող կերպով շարունակում է իր մասնագիտական գործունեությունը՝ աչքի լույս պարգևելով իր հիվանդներին:
Կարևորելով Ժանին Սրուրյանի կատարած աշխատանքը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սիրիահայ ակնաբույժը կարճ ժամանակահատվածում կարողացել է Հայաստանում իր գործը հիմնել ու զարգացնել: Նախարարը նաև առաջարկեց Սփյուռքի նախարարության հետ միասին համատեղ ծրագիր մշակել՝ Հայաստանի մարզերի դպրոցներում տեսողության խնդիր ունեցող երեխաներին բժշկական խորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հյուրերը պատրաստակամորեն ընդունեցին Հրանուշ Հակոբյանի առաջարկը՝ խոստանալով գործնական առաջարկ ներկայացնել առաջիկայում: «Իմ ներուժի սահմաններում պատրաստ եմ օգնել մարդկանց, նույնը ես երկու տարի արել եմ Սիրիայում»,-հավելեց Ժանին Սրուրյանը:
Հայաստանում բժշկական կրթություն ստացած Ժանին Սրուրյանը Սիրիայում ևս իր սեփական կլինիկան ուներ: Այսօր «Srourian eye centre» ակնաբուժական կլինիկան գտնվում է արդեն Հայրենիքում՝ «Ցիտադել» բիզնես կենտրոնում, որտեղ սպասարկվում է թե´ մեծերը, թե´ փոքրերը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47