«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ նոր առաջարկ է հնչեցրել։ Այն հրապարակել է 168.am-ը.
««Նոր Սահմանադրության» դավադրությանը, որ անթաքույց թուրք-ադրբեջանական հերթական օպերացիան է Փաշինյանի կատարմամբ, պետք է հակադրել ոչ միայն քաղաքական գործիքակազմ, այլև ասիմետրիկ նախաձեռնություններ` արժեքների, սիմվոլների, խորհրդանիշների դաշտում: Ահա այսպիսի մի նախաձեռնությամբ էլ ցանկանում եմ հանդես գալ այս հոդվածում: Առաջարկս գուցե ուշացած է, բայց ստեղծված իրավիճակում՝ արժեհամակարգային պատերազմի այս թեժ փուլում, կարող է ոչ միայն արդար և հիմնավորված լինել, այլև խիստ էֆեկտիվ: Առաջարկում եմ դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը: Խմբային սրբադասման նախադեպը և փորձը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի. 2015-ին սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները:
Առաջարկի հիմնավորումներն ակնհայտ են. Հայրենիքի համար նահատակվելը Նահատակների սխրանքները վերարժևորելը Նոր համազգային գործընթաց մեկնարկելը, ներառյալ` Սփյուռքը «Հանուն ոչնչի զոհվեցին»փաշինյանական թեզի դեմն առնելը Հայաստանի և Արցախի համար պայքարի կարևորությունը վերահաստատելը: Այս շարքը կարելի է շարունակել` լիարժեք քննարկելով մտահղացումը հանրային, հասարակական, եկեղեցական, քաղաքական շրջանակներում: Լսել բոլոր փաստարկներն ու հակափաստարկները, և դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով քանիցս ապացուցել է, որ Հայոց Եկեղեցին աննկուն է Աստծո, Հայրենիքի և ժողովրդի համար մղվող իր առաքելության մեջ»։
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42