Մեր իշխանությունը պաշտոնապես տվել է արցախյան հիմնահարցի իրավական հիմքերը վերացնելու մեկնարկը: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նա նշեց, որ օրակարգ է դարձել ոչ թե սահմանադրական փոփոխությունը, այլ նոր սահմանադրության ընդունումը. «Սահմանադրական փոփոխության դեպքում կարող էին ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության տեքստը, բայց իրենք սահմանափակված էին անփոփոխելի դրույթներով։ Այդ դրույթներն են՝ Սահմանադրության նախաբանը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 203-րդ հոդվածները։ Այսինքն, մենք կարողանում ենք այս տեխնիկական նրբությունից հետևություն անել, որ թիրախում գտնվում են մեր Սահմանադրության հիմնարար դրույթները, ինչը նաև չեն թաքցրել իշխող ուժի ներկայացուցիչները»,- ասաց Գոհար Մելոյանը։ Նա նկատեց, որ այս պահի դրությամբ միակ շոշափելի փաստն առ նոր Սահմաադրության ընդունում, թշնամի պետության ղեկավարի պահանջն է, որը նա 2021 թվականից բացահատորեն հրապարակային ելույթներում ներկայացրել է, որ Հայաստանում պետք է կատարվեն սահմանադրական փոփոխություններ։ «Փորձ է արվում իրավական հենասյուներից, որը մեր սերունդները, եթե հաջողվի հետագայում արցախյան հարցի շրջանակներում օգտագործեն և հղում կատարեն, իրավական եղանակով ձերբազատվել»,- ասաց Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով, եթե Հայաստանը հրաժարվում է Սահմանադրության նախաբանից, դրանով հարցականի տակ է դրվում Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում գտնվող իրավական ակտերը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02