ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքում շրջափակման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են Սիրիա փախչել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միսուրի նահանգի Ֆորտ Լեոնարդ Վուդում ռազմական բազայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Քարտերից, թե արդյոք Մոսուլից Սիրիա գրոհայիններին քշելը եղել է քաղաքի ազատագրման պլանի մաս: Պենտագոնի ղեկավարը չի մանրամասնել Մոսուլի ազատագրման պլանը՝ նշելով, որ այն գոյություն ունի արդեն մեկ տարուց ավելի:
«Ծրագիրը միշտ կայացել է Մոսուլն արևելքից, հյուսիսից և հարավից շրջապատելու մեջ»,- ընդգծել է նա:
Քարտերի խոսքով՝ բաց մնացած ուղղությունը կարևոր է նրա համար, որ մարդիկ «կարողանան լքել իրենց տները և օգնություն ստանան ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների կողմից»:
«Հնարավոր է, որ ԻՊ-ի գրոհայինները փախել են Սիրիայի ուղղությամբ… Մենք նրանց կոչնչացնենք Սիրիայում»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ է արել իրաքյան Մոսուլում գտնվող գրոհայիններին, ինչպես նաև տեղաբնակներին չլքել քաղաքն ու դիմակայել իրաքյան զորքերին:
Իր հղած ձայնագրությունում Ալ Բաղդադին կոչ է արել Մոսուլի բնակիչներին պայքարել «թշնամիների դեմ», իսկ ԻՊ գրոհայիններին՝ «անհավատների համար գիշերը ցերեկ դարձնել, նրանց հողերում քաոս ստեղծել ու այնպես անել, որ նրանց արյունը գետերով հոսի»:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44