Նոյեմբերի 8-ից Ռուսաստանը կարող է միակողմանիորեն դադարեցնել Տաջիկստանի հետ օդային հաղորդակցությունը, գրում է «Կոմերսանտը»։
Պարբերականը նշում է, որ այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Դուշանբեն չի ցանկանում համաձայնեցնել ռուսական ավիաընկերությունների թռիչքները երկիր «Ժուկովսկի» նոր օդանավակայանից։ Տաջիկստանի իշխանությունների կարծիքով «Ժուկովսկին» դարձել է մոսկովյան ավիացիոն հանգույցի չորրորդ օդանավակայանը, դրա համար էլ դեպի Դուշանբե ու Խուջանդ լրացուցիչ չվերթներով Ռուսաստանը միակողմանիորեն ավելացնում է այդ գծերի վրա փոխադրողների քանակը։ Դրա հիման վրա է տաջիկական կողմը հրաժարվել է ընդունել ռուսական ավիափոխադրողի նշանակումները։
Ընդ որում ՌԴ Տրանսպորտի նախարարությունում պարզաբանել են, որ կառավարության կարգադրությամբ «Վնուկովո», «Դոմոդեդովո» ու «Շերեմետյեվո» օդանավակայանները Մոսկվային են վերաբերում, իսկ «Ժուկովսկի» միջազգային օդանավակայանը վերաբերում է Ռամենսկուն։ Դրա համար էլ «ռուսական օդանավակայանի կարգավիճակը որոշելու՝ Տաջիկստանի փորձը խախտում է Ռուսաստանի իշխանությունների ինքնիշխանությունը» ու մերժելով ընդունել «Ժուկովսկի» օդանավակայանից ռուսական ավիափոխադրողի նշանակումները ՝ Տաջիկստանը ուղղակիորեն խախտում է օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերը։
Նախարարությունը նաեւ շեշտել է, որ Տաջիկստանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ այդ երթուղիների հիմնական ուղեւորները «տաջիկ աշխատանքային միգրանտներ են, որոնք Ռուսաստանի հաշվին ապահովում են իրենց երկրի ՀՆԱ 48 տոկոսը»։ Եթե Տաջիկստանի իշխանությունների դիրքորոշումը չփոխվի, ապա Ռուսաստանի կողմից օդային հաղորդակցության դադարեցումը ուժի մեջ կմտնի, որպեսզի կանխի ռուսական ավիաընկերությունների «իրավունքների ոտնահարումը»։
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55