Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստովանել է, որ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որի անդամներին երկրի իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն իրականացնելու համար, կարողացել է այս ընթացքում մեծ վնաս հասցնել Թուրքիայի իմիջին, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ցավոք, այդ ստոր ահաբեկչական կառույցը չի բավարարվել Թուրքիայի ներքին անդորրն ու անվտանգությունը խաթարելով, այլև մեծ վնաս է հասցրել աշխարհում Թուրքիայի հեղինակությանն ու իմիջին»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Նա ևս մեկ անգամ փորձել է գյուլենականների շարժումը ներկայացնել որպես «համաշխարհային վտանգ» և հայտարարել, որ գյուլենականները կրթական, հումանիտար և աշխատանքի աջակցության տարբեր ծրագրերի միջոցով վտանգի տակ են դնելու բոլոր այն երկրների անվտանգությունը, որտեղ գործում են:
«Երբեք մի՛ մոռացեք, որ շուրջ 160 երկրում գործունեություն ծավալող այս ահաբեկչական կառույցը ձեր երկրներում ձեզ համար պոտենցիալ վտանգ է ձևավորելու, ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելով` ապագայում մի՛ ստիպեք ձեզ դեմ առ դեմ կանգնել այդպիսի փորձանքին», - ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55