Դոնի Ռոստով քաղաքում 86 տարեկանում մահացել է Խորհրդային միության ժողովրդական արտիստ, համաշխարհային ճանաչում վայելող ծաղրածու Օլեգ Պոպովը, հայտնում է tass.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պոպովը մինչև կյանքի վերջ ելույթ է ունեցել կրկեսում. 2016թ. ձմռանը նա մեծ շրջագայություն էր սկսել Ռուսաստանով:
«Ռոսգոսցիրկ»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Իվանովը նշել է, որ սիրված արտիստը հանկարծամահ է եղել:
«Նա իրեն լավ էր զգում, երեկոյան նստած հեռուստացույց էր դիտում, և հանկարծ դա տեղի ունեցավ»,-մեկնաբանել է Իվանովը:
Հայտնի է, որ Պոպովը Ռոստով էր եկել հոկտեմբերի 29-ին «Թող միշտ արև լինի» նոր շոուի պրեմիերայի կապակցությամբ: Ծաղրածուն պետք է ներկայացումներ տար Ռոստովում, սակայն հասցրեց մասնակցել միայն 2-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ արտիստի անդրանիկ ելույթը կայացել էր հեռավոր 1951թ.՝ Սարատովում, որտեղ նոյեմբերի 4-ին Պոպովի հիշատակին նվիրված ներկայացում է ցուցադրվելու:
«Ռոսգոսցիրկ»-ի գլխավոր տնօրենի փոխանցմամբ՝ տևական ժամանակ Գերմանիայում ապրած Պոպովի հետ վերջին հրաժեշտը, ըստ ամենայնի, կկազմակերպվի Ռուսաստանում: Ինչ վերաբերում է հուղարկավորությանը, ապա այն հավանաբար տեղի կունենա Գերմանիայում:
Նշենք, որ Պոպովը 1950թ. ավարտել է կրկեսային արվեստի ուսումնարանը։ 1951-53 թթ.-ին աշխատել է երիտասարդական կոլեկտիվում։
Պոպովի արվեստում զուգակցվել են բուֆոնադը, թեթև քնարական հումորը և երգիծական գույները։ Նրան հաջողվել էր ստեղծել ժամանակակից երիտասարդի կերպար, օժտել հմայքով և ռուսական հեքիաթների չարաճճի հերոսների խորամանկությամբ։ Պոպովին անվանում էին «Արևային ծաղրածու»։






12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47