ՀՀ կառավարությունը որևէ կերպ պետական բյուջեից չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Որո՞նք են այս գումարների աղբյուրները: Առկա է չորս աղբյուր. հունվարի մեկին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և այնտեղ կան ակնկալիքներ , որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը, երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի և վարկերի նվազմանն արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն կանի օպտիմալացում, չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար առաջացող ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա: Շատ պարզ հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու սակագնի իջեցման աղբյուրները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
«Բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու, ոչ ստվերային կերպով, ոչ ուղիղ և ոչ մի ձև: Սակագները հետևյալն են լինելու. 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257,56 դոլարին համարժեք դրամը պետք է դարձել 242,1 դոլարին համարժեք դրամ: Եթե տվյալ կազմակերպությունը սպառում է ավել գազ, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա ավելի գազի համար իր սակագինը կդառնա 212 դոլարին համարժեք դրամ: Խոսքն ինչի մասին է՝ «Գազպրոմ Արմենիան» փորձում է մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա: Եվ բիզնեսը հնարավորություն ունի ակտիվ աշխատել ինքնարժեքի վրա՝ շուկայի մեծացման հաշվին, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ 10 հազար խմ-ից պակաս գազ օգտագործող բնակչության համար սակագինը 146,7 դրամից կդառնա 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:
Կարեն Կարապետյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի հետ մինչև հունվարի մեկն առավելագույնը հասկանալ սոցիալապես անապահովների ցանկը, որպեսզի փոփոխությունն ավելի հասցեական լինի:
Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին, ապա վարչապետը նշեց, որ նրանց համար գազի սակագինը 257.56 դոլարի համարժեք դրամից դառնալու է 212 դոլարին համարժեք դրամ, այսինքն, սակագինը նվազելու է 45 դոլարից ավելի: Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդյունքում ակնկալվում է, որ օգտվելով այս հնարավորությունից, նրանք կկարողանան ընդլայնվել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47