«Հրապարակ» թերթը գրում է.
«Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր նիստ է գումարելու: Քննարկվելու են ֆինանսների սղության պատճառով բազմաթիվ աշխատակիցների կրճատման, Շիրակում ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փակման հարցերը: Այս ֆոնին անհասկանալի առաջարկությամբ է հանդես եկել համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը: Նա առաջարկել է իր համար 2023 թվականի դեկտեմբերի 25-ից սահմանել ռեկտորի աշխատավարձի 50 տոկոսի չափով լրավճար՝ հաշվի առնելով, որ կատարում է գերծանրաբեռնված եւ պատասխանատու աշխատանք: Համալսարանի ռեկտորի աշխատավարձը 855 հազար դրամ է, իսկ պրոռեկտորինը՝ 580 հազար: Աշխատակիցների շուրջ 100 հաստիքի կրճատման առաջարկով հանդես եկող Զաքոյանը այս որոշման ընդունման արդյունքում կստանա 1 մլն 275 հազար դրամ աշխատավարձ: Հիմնավորման մեջ գրված է. «Ռեկտորի պարտականությունները կատարողը, իր հիմնական պարտականությունների հետ համատեղ, կատարում է նաեւ ռեկտորի գերծանրաբեռնված ու պատասխանատու աշխատանքները, այդ թվում՝ ամբողջ տարվա գործունեության պլանավորման հետ կապված նախապատրաստական աշխատանքները՝ ստանալով միայն պրոռեկտորի համար նախատեսված աշխատավարձ», ուստի առաջարկվում է լրավճար սահմանել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03